00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ մետաքսի ճանապարհը հետխորհրդային տարածքով

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցРостислав Ищенко
Ростислав Ищенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ուղի» ֆորումին և չինացի առաջնորդների հետ նրա բանակցությունները Պեկինում փորձագիտական շրջանում արդիականացրել են ռուս–չինական գլոբալ նախաձեռնություն մեջ ԵՏՄ–ի, ԱՊՀ–ի և այլ հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերի հարցը։

Ռոստիսլավ Իշենկո. Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահը Sputnik-ի համար

Որոշ փորձագետներ ենթադրություն են արել, որ Ռուսաստանը պարզապես կմտնի չինական գլոբալ նախագծի մեջ որպես տարանցման գործընկերներ, որից հետո ինտեգրացիոն հետխորհրդային նախագծերը, պարզապես, կկորցնեն իրենց արդիականությունը։

Ոչ թե տարանցում, այլ շուկաներ

Այդ մոտեցման թերի լինելը հասկանալու համար բավական է իմանալ, որ Նոր մետաքսի ճանապարհի տարբերակներ են մշակվում Չինաստանում նվազագույնը մեկուկես տասնամյակ։ Ընդ որում, Ռուսաստանի հետ գործակցությունը, վերջնականապես, դարձավ Պեկինի համար առաջնահերթ միայն վերջին 5-7 տարում։ Տարօրինակ զուգադիպությամբ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ պարզ դարձավ, որ սկզբում Մաքսային, այնուհետև նաև Եվրասիական տնտեսական միությունը լիարժեք իրականություն են դառնում։

Производство сока на заводе Очаково - Sputnik Արմենիա
Եթե ամեն չինացի մի գավաթ ծիրանի հյութ խմի... Մետաքսի ճանապարհի օգուտները

Միշտ չէ, որ ակնհայտը հավանական է լինում, և առավել ևս, իրական։ Ինչպես օրինակ, Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում մտածում են խուճապի մատնվողները։ Նրանք շատ լավ փաստում են, որ չինական տնտեսությանը ոչ միայն տարանցման ուղիներ են հարկավոր, այլև հասանելիություն հումքային կայաններ։ Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանը կախում ունի հումքային ապրանքների մեծ նոմենկլատուրայի ներմուծումից։

Այնուհետև եզրակացություն է արվում այն մասին, որ եթե Չինաստանը հումքի կարիք ունի, իսկ հումքն ել գտնվում է Սիբիրում և Միջին Ասիայի պետություններում, հետևաբար, Պեկինը քաղաքական և տնտեսական ընդլայնում է նախաձեռնելու այդ ուղղությամբ։ Կարծես թե՝ տրամաբանական է։

Սակայն մի շատ էական պահ է ուշադրությունից դուրս մնում։ Ժամանակակից տնտեսությունը կարիք չունի ուղիղ ռազմաքաղաքական և/կամ տնտեսական վերահսկման կոնկրետ տարածքներում, բնակչության նկատմամբ կամ անհրաժեշտ ապրանքների աղբյուրների։ Այլապես ստիպված կլինեինք ենթադրել. քանի որ չինացիներին եվրոպական տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիություն է անհրաժեշտ, ուրեմն Պեկինն իր ընդլայնումը տարածելու է եվրոպական աշխարհամասում։

Эдуард Налбандян, министр иностранных дел Армении - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Հայաստանը կարող է մասնակցել «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծմանը

Գործնականում ցանկացած ժամանակակից տնտեսություն ավելի էժան ու մատչելի գներով անհրաժեշտ ապրանքների մատակարարման և շուկաներ մուտքի հասանելիության կարիք ունի։ Այսինքն, անհրաժեշտ են ոչ թե տարածքներն ու բնակչությունը, որոնց դու պետք է վերահսկես, այլ գործընկերները, որոնք կկարողանան քեզ անհրաժեշտ ապրանքների էժան արտադրություն հաստատել և ապահովել դրանց մատակարարումը սպառողին։ Ինչպես նաև իրենք` սպառողները, որոնք կկարողանան գնել քո արտադրածը։

Հետխորհրդային պետությունները մինչ օրս ինտեգրված են Ռուսաստանի հետ միևնույն տնտեսական համակարգում։ Իհարկե, նրանք կենտրոնացած չեն Մոսկվայի վրա 100%-ով, ինչպես դա ԽՍՀՄ տարիներին էր։ Նրանց տնտեսական կապերը առավելագույնս դիվերսիֆիկացված են։

Նման պայմաններում ցանկացած երկիր, որը հավակնում է քաղաքական և տնտեսական առաջատար լինելու թեկուզ հետխորհրդային տարածքում, պետք է Ռուսաստանի հետ գործակցության այլընտրանք առաջարկի և հնարավորություն ունենա համապատասխան տնտեսության մեջ Մոսկվան փոխարինելու` սկզբի համար գոնե 60-70 տոկոսով։ Փլուզում չթույլատրելու համար։

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
ԵԱՏՀ նախարար. ԵՏՄ–ի և Մետաքսի ճանապարհի միավորումը բացառված չէ

Նույնիսկ Արևմուտքը, որը Ռուսաստանի սահմանափակման և մեկուսացման քաղաքականություն էր վարում նրա հետ սահմանամերձ պետությունների կամ նրանց տնտեսությունների քայքայման գնով, արդյունքում մի իրավիճակի բախվեց, երբ նրա կողմից ֆորմալ կերպով յուրացրած տարածքը դարձավ լուրջ ֆինանսա-տնտեսական և ավելի մեծ քաղաքական բեռ՝ այդպես էլ սպասված քաղաքա-տնտեսական դիվիդենտներ չբերելով։

Չինաստանի առաջ կանգնած չէ Ռուսաստանին մեկուսացնելու խնդիրը։ Հակառակը, նրան ամուր և բարեկամական թիկունք է հարկավոր և երաշխավորված տարանցման ճանապարհներ։ Ընդ որում, այդ ամենը նրան անհրաժեշտ է այստեղ և այս պահին, այլ ոչ թե հարյուր տարի հետո, երբ տեսականորեն հնարավոր կլիներ չինական կայազորներ տեղադրել Վարշավայից մինչև Ճապոնիա ընկած տարածքում։

СПУТНИК_Лавров прокомментировал отказ Финляндии на въезд делегации РФ на ассамблею ОБСЕ - Sputnik Արմենիա
Լավրով. ԵՏՄ գործընկերներն ուսումնասիրում են նոր «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը

Պեկինն ինքնուրույն չի կարող յուրացնել Միջին Ասիան նաև այն պատճառով, որ Չինաստանի համար մեծ խնդիր է ներկայացնում տարածաշրջանային սեպարատիզմը քիչ բնակեցված Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանում։ Դա քիչ ուսումնասիրած տարածք է, որը XIX դարի վերջին անվանում էին Արևելյան Թուրքեստան, և որն, այն ժամանակվա պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ազդեցության ոլորտի բաժանման ժամանակ փոխանցվել էր Չինաստանին՝ ռուս-բրիտանական փոխըմբռնում ապահովելու նպատակով։ Այն սահմանամերձ է Միջին Ասիայի պետություններին, ընդ որում, այնտեղ բարեկամաբար տրամադրված բնակչություն է ապրում։

Այդպիսով, սինցզյան-ույգուրսկի սեպարատիզմն ուժեղացնել չցանկանալը, ուղիղ բախման մտավախությունը արմատական իսլամի հետ, փոխադրումների բարդությւոնները, ավանդական տնտեսական կապերի բացակայությունը Չինաստանի համար հյուսիս-արևմտյան ուղղությամբ ընդլայնվելը ոչ միայն ձեռնտու չէ, այլև սպանիչ է։ Պեկինի համար դա ավելի լուրջ ֆինանսա-տնտեսական բեռ կլիներ, քան Ռուսաստանի համար Ուկրաինայի հիպոթետիկ պաշարումը։ Այսինքն, Չինաստանը անընդունելի ծախսեր կունենար՝ հեռանալով նպատակից։

ԵՏՄ և ՇՀԿ

Գործնականում ԵՏՄ-ն լուծում է չինական շահերի տեսանկյունից բոլոր անհրաժեշտ հարցերը։ Միությունը միտված է մինչև 250 մլն սպառողով վճարունակ ներքին շուկա ստեղծելուն։ Նրանք, եվրոպացիներից բացի, չինական ապրանքների պոտենցիալ գնորդներն են։ Այս խնդրի լուծմանն, իհարկե, դեռ շատ կա, սակայն Միասնական Եվրասիայի նախագծի իրականացման (որը համընկնում է նպատակներով Նոր մետաքսի ճանապարհի նախագծի հետ) հարցում Չինաստանի հետ գործակցությունը կարող է զգալիորեն կրճատել ԵՏՄ միասնական շուկայի կառուցման ժամկետները։

Միասնական մաքսային տարածքը պարզեցնում և էժանացնում է չինական ապրանքի տարանցումը։ Արդեն այսօր մի քանի անգամ կտրուկ աճել են կոնտեյներային բեռնափոխադրումները ՉԺՀ-ից ոչ միայն ռուսական երկաթուղիներով, այլև ղազախական։

Брифинг Министра экономического развития Российской Федерации Алексея Улюкаева - Sputnik Արմենիա
Ուլյուկաևը համատեղելի է համարում «Մետաքսի ճանապարհի» և ԵՏՄ–ի ձևաչափերը

ԵՏՄ-ում իրականացրած ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղափոխման սկզբունքը, ինչպես նաև տնտեսությունների ինտեգրումը կթեթևացնի Չինաստանի համար Միության բոլոր երկրների հետ ներդրումային փոխգործակցությունն իրեն հետաքրքիր ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, ինչպես դա լինում է միշտ, երբ փոխշահավետ գործակցություն է հաստատվում, բոլորն են շահում։

Ընդգծեմ, որ ԵՏՄ նախագիծը, ինչպես նաև Նոր մետաքսի ճանապարհի նախագիծը դեռ իրագործման փուլում են։ Դրանք դեռ մի շարք դժվարություններ պետք է հաղթահարեն։ Սակայն արդեն այսօր երևում է, որ Չինաստանին ձեռնտու է, որ ԵՏՄ որքան հնարավոր է շատ հանրապետություն մտնեն նախկին խորհրդայիններից։

Բացի այդ, Մոսկվան և Պեկինը ևս մեկ համատեղ քաղաքա-տնտեսական նախագիծ ունեն` Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որի մեջ մատրյոշկայի նման մտնում է նաև ԵՏՄ-ն և այլ տարածաշրջանային նախաձեռնություններ։ Եվ որը հեռանկարում`միասին կապելով բոլոր տարածաշրջանային միավորումները, ի զորու է մի կառույց դառնալ, որը կմիավորի ու կամրապնդի Եվրասիան։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Русская версия

Լրահոս
0