Դատելով ԱՄՆ նախագահի արտահայտություններից` Էրդողանի պահանջները հազիվ թե բավարարվեն

© REUTERS / Kevin Lamarque / Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме
Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թրամփ-Էրդողան հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Սա 2 գերտերությունների նախագահների առաջին հանդիպումն էր, որին 2 կողմերն էլ լավ էին նախապատրաստվել:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Չնայած վերջին շրջանում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությանը, նախագահները համագործակցության նոր եզրերի նախատրամադրվածություն ունեին: 2 գերտերություններին միավորում է նախ և առաջ ահաբեկչության դեմ պայքարի ու դեմոկրատական արժեքների վերահաստատման նպատակադրումը:

Акция протеста против визита Эрдогана у Белого дома - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում ցույցի մասնակից հայերը, քրդերն ու հույները հարձակման են ենթարկվել էրդողանականների կողմից

Իր ելույթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սկսեց` «Ողջույն իմ սիրելի ընկեր, ԱՄՆ նախագահ» արտահայտությամբ, որին հաջորդեց նրա ելույթը, որ քաղցրաբլիթի քաղաքականության մոտիվներով էր կառուցված: Էրդողանի խոսքերով՝ Թրամփի հաղթանակը ընտրություններում թուրք ժողովրդի մոտ հույսեր առաջացրեց՝ սկսելու 2 երկրների համագործակցության նոր դարաշրջան: Ի պատասխան՝ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունն անպարտելի է լինելու, ինչի արդյունքում այսօր խնդրահարույց տարածաշրջաններում հնարավոր կլինի կայուն և խաղաղ քաղաքական դրություն սահմանել:

Ի սկզբանե, Էրդողանի՝ ԱՄՆ կատարվելիք այցի նպատակային հիմնակետերն արդեն ուրվագծված էին: Անկարային անհանգստացնում է ԱՄՆ-ի աջակցությունն ուղղված Սիրիայում քրդական հակաիշխանական ուժերին, որոնք տեռորիստական միավորումներ են համարվում Թուրքիայում: Էրդողանի այցի երկրորդ հիմնային նպատակը ԱՄՆ-ից թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլլենին թուրքական իշխանություններին հանձնելու պահանջն է:

Հայտնի է, որ մոտ մեկ տարի առաջ Թուրքիայում նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված ապստամբության հիմնական մեղադրանքի կրողը հենց յոթանասունամյա Գյուլենն է, որ ԱՄՆ-ում չարթերային դպրոցների գլխավոր հովանավորն է և իրականում մեծ ազդեցություն ունի երկրում։

Թե քրդական ուժերին աջակցելու և թե Գյուլենին թուրքական իշխանություններին հանձնելու պահանջները հազիվ թե բավարարվեն՝ ելնելով ԱՄՆ նախագահ Թրամփի՝ նշված հարցերի շուրջ անորոշ և աղոտ արտահայտություններից:

Թրամփ-Էրդողան հանդիպման մանրամասներն առայժմ հրապարակված չեն: Հստակ է միայն, որ 2 երկրների համագործակցության շրջանակներն ընդլայնվելու են՝ ի շահ 2 երկրների, ինչու ոչ՝ նաևի շահ դրանց նախագահների:

Համատեղ ելույթի վերջում Թուրքիայի նախագահը Թրամփին և նրա ընտանիքին հրավիրեց Անկարա՝ցանկություն հայտնելով փոխադարձել իրեն ցուցաբերված ջերմ ու հարգալից վերաբերմունքը Վաշինգտոնում:

 

Լրահոս
0