Արցախի ՊՆ. «Ադրբեջանական կողմը կրել է կորուստներ» (տեսանյութ)

© МО НКР / Ответные действия Минобороны НКР на удары со стороны Азербайджана
Ответные действия Минобороны НКР на удары со стороны Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս գիշեր արցախա–ադրբեջանական սահմանին հակառակորդն ընդհանուր առմամբ 9000 կրակոց էր արձակել, կիրառել ականանետ ու նռնականետ։ Արցախը պատասխանել է Ադրբեջանի դրսևորած ակտիվությանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: Այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախի ՊՆ-ն գործողության տեսագրությունից մի հատված է հրապարակել։

Լրահոս
0