00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեպեխին. Հայաստանի ուսանողներն ամենագրագետն են հետխորհրդային տարածքում

© Sputnik / Karen YepremyanВладимир Лепехин
Владимир Лепехин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի պետական համալսարանի ուսանողները կծանոթանան Ռուսաստանի և Հայաստանի ստեղծագործական կոլեկտիվի հեղինակած ուսումնական կուրսին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Երևանում անցկացվում է «Եվրասիական ինտեգրումը Հայաստանի և Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով։

ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ փորձագետները եվրասիական ինտեգրման վերաբերյալ ուսումնական ձեռնարկ են նախապատրաստել գործնականում ինտեգրման էությունը հասկանալու համար։

«Սա այն գործընթացներից մեկն է, որը պատասխան է այսօր ընթացող գլոբալացման գործընթացին։ Կարևոր է իմանալ, թե որ օրենքներով է տեղի ունենում եվրասիական ինտեգրումը։ Հայաստանում, Երևանում ամենագրագետ ուսանողներն են հետխորհրդային տարածքում։ Ուրախ եմ, որ սա դասագիրք է գործողության մեջ, և դրանով այսօր ուսումնական դասընթացներ են անցկացվում ԵՊՀ-ում, նախագծի շրջանակը կընդլայնվի»,- ասաց Լեպեխինը։

Փորձագետը հույս հայտնեց, որ այդ փորձը հաջողված է լինելու ոչ միայն Հայաստանում. դա թույլ կտա հետագայում գործածել այդ ձեռնարկը եվրասիական ինտեգրման այլ երկրների համար։

Խոսելով այն մասին, թե ինչի վրա է հիմնված ԵՏՄ մասնակից-երկրների ինտեգրման գործընթացը, Լեպեխինը նշեց, որ ինտեգրումը տեղի է ունենում հիմնականում տնտեսական դաշտում։

ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ընդհանուր հարկային դաշտ է գործելու

«Հիմնական ինտեգրացիոն կառույցը ԵՏՄ-ն է։ Միակ մարմինը, որը գոյություն ունի եվրասիական տարածքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է, որն, ի դեպ, գլխավորում է Հայաստանի քաղաքացի Տիգրան Սարգսյանը։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ միայն տնտեսական ինտեգրումը բավարար չէ, քանի որ փոխազդեցություն կա քաղաքականության և մշակույթի ոլորտներում»,- նշեց փորձագետը։

Սակայն, նրա խոսքով, դա դեռ չեն գիտակցել միջպետական մակարդակով։ Դեռևս ԵՏՄ պետությունները պաշտոնապես չեն դնում միավորման խնդիր մշակութային, առավել ևս՝ քաղաքական դաշտում։

Պատասխանելով ինտեգրման գործընթացում ԵՏՄ անդամ-երկրների առջև կանգնած մարտահրավերների մասին Sputnik Արմենիայի հարցին, Լեպյոխինը նշեց, որ ամեն ինչ ավելի քան պարզ է։

«Մարտահրավերը հասկանալի է։ Դա այն գլոբալիզացիան է, որը սպառնում է կուլ տալ եվրասիական շահերն ու եվրասիական երկրները` դարձնելով դրանք Արևմուտքի ծայրամաս։ Պատասխանը պիտի հետևյալը լինի. Եվրասիական տարածքի երկրները պետք է գիտակցեն, թե ինչ է ազգային ինքնիշխանությունը, և ինչպես կարելի է այն պահպանել։ Իսկ պահպանել դա կարելի է կոլեկտիվ անվտանգության ապահովմամբ և հարևանների միավորման ճանապարհով»,- ասաց նա։

Երևանյան ուսանողների համար գիտաժողովի կազմակերպիչը Ռուսաստանի սոցիալական նախաձեռնությունների ազգային հիմնադրամն է։

Русская версия

Լրահոս
0