Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կինը Սահյան է կարդում. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ»

© Sputnik / Karen Yepremyan Ариана Каоли
Ариана Каоли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համացանցում տարածված տեսանյութում հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կինը Համո Սահյանի հայտնի բանաստեղծությունն է արտասանում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին, ցուցադրել է հայերենի հմտությունները։

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում նա կարդում է Համո Սահյանի «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը։

Բանաստեղծության վերջում «առանց ինձ» բառակապակցության փոխարեն ասում է «առանց քեզ»` հավանաբար խոսքն ուղղելով սիրելիին։

Արիանան ամուսնու հետ ապրում է Երևանում։ Նա բազմաթիվ անգամ է խոստովանել, որ սիրում է հայկական մշակույթն ու պատմությունը։ Այժմ նա նաև հայերեն է սովորում։

Իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ դեռ 9-11 տարեկանում է հրապուրվել հայոց պատմությամբ։ Շախմատի առաջին ուսուցիչը հայ է եղել, իսկ ամուսնուն` Լևոն Արոնյանին, հանդիպել է շախմատային մրցաշարերից մեկի ժամանակ։

Այդ ժամանակից ի վեր Հայաստանի հետ կապն ավելի է ջերմացել։ Նա նույնիսկ բարձրացել է Արարատ լեռն ու հայկական դրոշ ծածանել բիբլիական լեռան գագաթին։

Русская версия

Լրահոս
0