Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը հայտարարվեց բացված. կառավարությունը վայր կդնի լիազորությունները

© Пресс-служба НС РА / Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր՝ մայիսի 18-ին, մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որը վարում է ամենատարեց պատգամավորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրված Կնյազ Հասանովը:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀ օրհներգը հնչեց, և նորընտիր ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը։

Նախատեսվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այս նիստում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները:

ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նոր վարչապետ կնշանակի:

 

Լրահոս
0