Հայաստանը «կոսկեզօծի» ԵԱՏՄ–ն

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցЗолото, ювелирные изделия
Золото, ювелирные изделия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանը հավաքել է ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառի առաջատար փորձագետներին և ձեռնարկատերերին Հայաստանից և Ռուսաստանից։ Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ–ում ոսկերչական իրերի միասնական շուկայի ստեղծումը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Երևանում առաջին անգամ կլոր սեղան տեղի ունեցավ, որին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանի ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառի առաջատար փորձագետներն ու ձեռնարկատերերը։ Միջոցառման շրջանակում կողմերն անդրադարձան ԵԱՏՄ-ի շրջանակում ոսկյա իրերի արտադրության ոլորտում համագործակցության, միասնական շուկայի ստեղծման և երրորդ երկրների հետ փոխներգործության հարցերին։

Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ի տնտեսական համակարգը դեռ պատրաստ չէ միասնական արժույթի

«Ոսկերչության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հեռանկարներն ու պոտենցիալը բավականին մեծ է։ Կան համագործակցության բազմաթիվ հիմքեր` իրերի արտադրությունից մինչև դրանց իրացումը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը։

Նրա խոսքով` այսօր շուկայում ոսկյա իրերի պահանջարկի անկում է նկատվում։ Եթե նախկինում երիտասարդներն իրենց սիրելիներին թանկարժեք ոսկյա իրեր էին նվիրում, ապա այսօր նախապատվությունը տրվում է գաջեթներին և սմարթֆոններին։ Փոխվել է սպառողի ճաշակը։

ԵԱՏՄ-ի ոսկերչական իրերի արտադրման միասնական շուկայի շրջանակում կսահմանվեն անվտանգության նորմեր, որակի հսկողություն և այլն։

«Եթե ընդհանուր նորմեր մշակվեն, ապա դրանք կվերաբերեն բուն իրերի էկոլոգիապես անվտանգ լինելուն», — ասաց Զամիշլյաևը։

Կլոր սեղանի շրջանակում կողմերը անդրադարձան նաև համագործակցության և թանկարժեք մետաղների իրավական կարգավորման հարցերին։ Գործարարների կարծիքները հաշվի կառնվեն ոսկերչական իրերի միասնական շուկայի ձևավորման ընթացքում։

Քննարկման կարևորագույն թեմաներից էր նաև Իրանի բազմամիլիոնանոց շուկայի հետ համագործակցությունը։

«Իրանը մեզ համար հետաքրքիր և հեռանկարային շուկա է», — Sputnik Արմենիկայի հետ զրույցում ասաց ԵԱՏՄ-ի Ոսկերիչների ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Վադիմ Սերովը։

Նրա խոսքով` միջոցառման հիմանական նպատակն է ընդհանուր համաձայնության գալ ԵԱՏՄ-ի շրջանակում թանկարժեք մետաղների շրջանառության, փոխներգործության և ապրանքի մատակարարման մասին ինչպես եվրասիական ինտեգրացիոն միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ։

ԵԱՏՄ-ի մասշտաբով նման միջոցառում Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում։ Հայաստանն ու Ռուսաստանը միության շրջանակում ոսկերչական իրերի ամենամեծ արտադրողներն են։

Русская версия

Լրահոս
0