Պերմյակովն իր պատիժը կշարունակի կրել Ռուսաստանի Դաշնությունում

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր իրականացվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակով արտահանձնումը Ռուսաստանի Դաշնություն։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարուﬓ ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին:

Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Փոխնախարար. «Պերմյակովի պատժի կրման հարցով քննարկումները շարունակվում են»

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՌԴ իրավասու մարﬕնների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողﬕ ներկայացուցիչների համապատասխան հարցուﬓերի դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողﬕց 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին: ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողﬕց ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ﬕջև գործող ﬕջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13- ից:

 

Լրահոս
0