Հայկ Սարգսյանը «խաչասերել» է «Վոլգան» ու BMW–ն

© smolnarod / Ретро-“Волгу”, стилизованную под ГАЗ-24, на агрегатах БМВ 735
Ретро-“Волгу”, стилизованную под ГАЗ-24, на агрегатах БМВ 735 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Վոլգայի» ու BMW–ի հիբրիդի հեղինակը Ռուսաստանի Վյազմա քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանն է։ Մեքենայի շարժիչը հզորությունը 260 ձիաուժ է, ծավալը`3.5 լիտր։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայկ Սարգսյանն արտասովոր մեքենան ստեղծել է հինգ տարում և իր ավտոմեքենայի շնորհիվ դարձել է « Տեխնիկայի հրաշքը Գեորգի Բելովի հետ» հաղորդման հերոս։

«Միշտ երազել եմ ունենալ այնպիսի ավտոմեքենա, որը հնարավոր չէ ինչ-որ տեղ գնել։ Վաճառեցի իմ մեքենան և այդ գումարով գնեցի 2 «Վոլգա» և մեկ BMW»,- պատմել է Սարգսյանը։

Հայկը խոստովանել է, որ մեծ խանդավառությամբ է իրականացրել իր նախագիծը։ Նա մասնագիտությամբ ինտերիերի դիզայներ է։

Սարգսյանի ստեղծած հիբրիդը «խաղացել» է «Չորրորդ հերթափոխ» սերիալում։

Русская версия

 

 

Լրահոս
0