«Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը հանկարծամահ է եղել

© nokinoКадр из фильма "Обещание" о геноциде армян
Кадр из фильма Обещание о геноциде армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Soundgarden ռոք խմբի կիթառահար ու երգահան Քրիս Քորնելի մահը ցնցել է նրա կնոջն ու ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը մահացել է 52 տարեկանում: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17-ի գիշերը:

Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին մահն անվանել է «հանկարծակի և չսպասված»։ Նա նշել է, որ Քորնելի կինն ու ընտանիքը պարզապես ցնցված են:

Ընտանիքի անդամները աշխատելու են դատաբժշկական փորձաքննող խմբի հետ՝ հասկանալու, թե ինչն է հանգեցրել երաժշտի մահվան:

Քրիս Քորնելը «Խոստում» երգի հեղինակն է, որը գրվել է համանուն ֆիլմի համար:

Լրահոս
0