00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծարենցի ու Աճառյանի հետքերով. ստամբուլահայ երեխաները նախընտրում են 130-ամյա վարժարանը

© Sputnik / Armenuhi MkhoyanЦентральное национальное армянское училище Стамбула
Центральное национальное армянское училище Стамбула - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլում գործող հայկական վարժարաններում աշակերտների նվազման միտում կա, բարեբախտաբար այս խնդիրը չունի Պոլսի ազգային կենտրոնական վարժարանը, որտեղ սովորել են Միսակ Մեծարենցը, Հրաչյա Աճառյանն ու մի շարք մեծություններ։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Հայ դպրության ու կրթության նշանավոր կրթօջախներից մեկը՝ Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարանը (Պոլսի Ազգային Կենդրոնական վարժարան), մայիսին նշեց իր գործունեության 130 ամյակը: Ստամբուլում ընդհանուր առմամբ 5 հայկական վարժարան կա (ընդհանուր թվով` 650 աշակերտ), աշակերտների գերակշիռ մասը ազգային կենտրոնական վարժարանում է սովորում:

«Սաներն այստեղ 4 տարի են սովորում՝ ավագ դպրոցին համարժեք, որից հետո աշակերտները բուհեր են դիմում: Այստեղ դասավանդվում են Թուրքիայի կրթության նախարարության սահմանած առարկաները, դրան գումարած`նաև հայոց լեզու, հայ գրականություն ու կրոն։ Բացի «Թուրքիայի պատմություն» ու «աշխարհագրություն» առարկաներից, մյուս բոլոր առարկաները հայերեն դասավանդելու իրավունք ունենք»,- Sputnik Արմենիային տեղեկացրեց վարժարանի տնօրեն Սիլվա Գույումճեանը (Գույումջյանը):

Նա արդեն ավելի քան 35 տարի է` ղեկավարում է այս վարժարանը: Տիկին Սիլվայի խոսքով` թեև Կենտրոնական վարժարանի սաների թվի նվազում չի նկատվում, սակայն ընդհանուր առմամբ, Ստամբուլում գործող հայկական մյուս վարժարաններում սաների թիվը, տարբեր գործոններով պայմանավորված, նվազման միտում ունի: Գործոններից մեկն էլ այն է, որ շատերն այսօր նախընտրում են թուրքական կամ օտար վարժարանները:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍտամբուլի ազգային կենտրոնական վարժարան
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան - Sputnik Արմենիա
1/5
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՍտամբուլի ազգային կենտրոնական վարժարան
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան - Sputnik Արմենիա
2/5
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՍտամբուլի ազգային կենտրոնական վարժարան
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան - Sputnik Արմենիա
3/5
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրա Գյուլերի լուսանկարները
Արա Գյուլերի լուսանկարները - Sputnik Արմենիա
4/5
Արա Գյուլերի լուսանկարները
© Sputnik / Armenuhi MkhoyanԿենտրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը
Կենտրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը - Sputnik Արմենիա
5/5
Կենտրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը
1/5
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
2/5
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
3/5
Ստամբուլի ազգային կենտրոնական վարժարան
4/5
Արա Գյուլերի լուսանկարները
5/5
Կենտրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը

Թուրքիայում հայկական դպրոց ընդունվելու համար երկու կարևոր նախապայման կա. պետք է լինել թուրքահպատակ և ունենալ հայկական ծագում: Թուրքիայի կառավարության որոշմամբ` 2011-ից ոչ թուրքահպատակ հայերը ևս կարող են հայկական դպրոց հաճախել, բայց միայն հյուրի կարգավիճակով. նրանց ուսումնառության մասին վկայող որևէ փաստաթուղթ չի տրվում:

Վարժարանում կիրառվում են թուրքական պետության հատկացրած դասագրքերն ու ուսումնական ծրագրերը: Օրենքը նախատեսում է, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներում ազգությամբ թուրք մասնագետները թուրքերեն պետք է դասավանդեն Թուրքիայի մշակույթ, պատմություն, աշխարհագրություն առարկաները: Պետությունը վճարում է միայն այս մասնագետներին` ֆինանսական մնացած բեռը թողնելով համայնքի ուսերին: Իսկ մյուս առարկաները կարող են դասավանդվել փոքրամասնության լեզվով:

Ինչպես Ստամբուլում գործող վարժարանների ու դպրոցների մեծ մասի դեպքում, այնպես էլ Կենտրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը։ Վարժարանի միջանցքների պատերը զարդարված են հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի («Ստամբուլի աչք») լուսանկարներով, իսկ կրթօջախին կից գործում է հայկական հնագույն եկեղեցիներից մեկնը՝ 1391 կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ
Церковь Святого Григория Просветителя в Турции - Sputnik Արմենիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

1886 թվականին Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում պատրիարք Ներսես վարժապետյանի և հայ մտավորականության ջանքերով ստեղծված կրթօջախի նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն և ուսուցիչներ պատրաստել Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար: Վարժարանի առաջին տնօրենի` Մինաս Չերազի օրոք ընդամենը մեկ դասարան է եղել` 65 աշակերտով։ Այսօր այստեղ ուսում է ստանում 228 աշակերտ:

Հենց այս վարժարանում են սովորել հայ գրող Արշակ Չոպանյանը, ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը, արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին, Երուխանը, նկարիչ Ռաֆայել Շիշմանյանը, լուսանկարիչ Արա Գյուլերը և ուրիշներ։ Կոմիտասն այս վարժարանում է ձևավորել իր առաջին` «Գուսան» երգչախումբը, որում ընդգրկվել են վարժարանի սաները:

Լրահոս
0