ԱԺ փոխնախագահներն էլ ընտրվեցին. նրանք արդեն 3-ն են լինելու

© Photo : official site of the Parliament of RA / Здание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովն ընտրեց ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» առաջադրած երեք փոխնախագահներին: Նախկին երկու փոխնախագահի փոխարեն Խորհրդարանն այժմ կունենա երեքը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրվել էին ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 100-ը: Էդուարդ Շարմազանովի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, 13-՝ը դեմ, անվավեր է եղել 3 քվեաթերթիկ:

© Sputnik / Aram Nersesyan / Էդուարդ Շարմազանով
Эдуард Шармазанов в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնին ընտրված Արփինե Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 22-ը:

© Sputnik / Karen Yepremyan Արփինե Հովհաննիսյան
Арпине Ованнисян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյան

ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Միքայել Մելքումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, 29-ը դեմ է եղել, 6 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Մելքումյան
Микаел Мелкумян - Sputnik Արմենիա
Միքայել Մելքումյան

Русская версия

Լրահոս
0