Ասուլիս. Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն և Պոլսի Հայոց Պատրիարքարանի վերջին զարգացումները

© Sputnik / Karen Yepremyan / Саргис Ацпанян и Геворг Язычян
Саргис Ацпанян и Геворг Язычян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 22–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Մոսկվայում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն ու նոր զարգացումներ Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության շուրջ» թեմայով։

Մայիսի 16-18-ը Մոսկվայում տեղի ունեցած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին ժողովին Կ. Պոլսում առկա իրավիճակից դուրս գալու առաջարկներ են ներկայացվել և որոշումներ կայացվել։

Դրանց գործադրումից է կախված պոլսահայ համայնքի բնականոն կյանք վերադառնալու և խաղաղ պայմաններում 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպելու հնարավորությունները։

Ի՞նչպիսին է իրավիճակը այժմ Կ. Պոլսում և ի՞նչպիսի զարգացումներ են սպասվում մոտակա օրերին։ Ի՞նչ Է պատրաստվում անել պոլսահայ համայնքը և ի՞նչպիսին է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն ու կեցվածքն այս ամենի հանդեպ։ Այս և հարակից այլ հարցերին են անդրադառնալու ասուլիսի բանախոսները։

Ասուլիսի բանախոսներն են՝

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը և պատմաբան Գևորգ Յազիճյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

Լրահոս
0