Վահագն Հայրապետյան
«Համերգին մասնակցելու են ջազմեններ, հիանալի երաժիշտներ Սանկտ Պետերբուրգից` Եգոր Կրյուկովսկիխը, Նիկոլայ Զատոլոչնինը, Մաքսիմ Տիտկովը և համերգի գլխավոր հյուրը` աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը` Նյու Յորքից։ Նրանք բոլորը Երևան կժամանեն` «Էլլա Ֆիցջերալդ 100» խորագրով համերգին մասնակցելու համար»,-ասում է Վահագն Հայրապետյանը։
Երաժիշտի խոսքով` Երևանում սպասվում է հերթական ջազային տոն։