Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլի հեղինակն է

© PATRICIA DE MELO MOREIRA / AFP / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն նվաճումը մեր հայ ֆուտբոլիստն է՝ Հենրիխ Մխիթարյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016-17 թվականների մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:

​«Չէի կարող վրիպել, քանի որ փոխանցում էի ստացել «աստծուց»»,- ասել է Մխիթարյանը մրցանակաբաշխության ժամանակ՝ նկատի ունենալով Զլատան Իբրահիմովիչն:

Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ է խփել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սանդերլենդի» հետ կայացած խաղում:

Լրահոս
0