Ժամանակը ոսկի է կամ Հայաստանի դերը ԵԱՏՄ ոսկերչական շուկայում

© Sputnik / Անցնել մեդիապահոցБраслет мастера-ювелира Нарпеда Кюимджана
Браслет мастера-ювелира Нарпеда Кюимджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս ոսկերիչ–գործարարները համոզված են, որ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև։ Այդ հարցը հատկապես արդիական է դարձել Իրանի և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին հայտարարությունից հետո։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանը կարող է տարածաշրջանային դերակատար դառնալ և իր վրա վերցնել Եվրասիական միությունը ԵՄ-ի և իրանական բազմամիլիոնանոց շուկայի հետ կապող կամուրջ դառնալու առաքելությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` միասնական եվրասիական շուկայում ստեղծված ոսկերչական իրերի արտադրության և արտահանման հարցում։

«Հայ և ռուս գործարարներն ու պետական մարմինների ներկայացուցիչները Հայաստանը դիտարկում են որպես ԵԱՏՄ-ն ԵՄ-ի հետ և ԵԱՏՄ-ն Իրանի հետ կապող օղակ` «ազատ առևտրի գոտու» ստեղծման համաձայնագրի շրջանակում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

Զարմանալի չէ, քանի որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է հարևան Իրանի հետ, միաժամանակ պաշտոնական Երևանի և Բրյուսելի միջև 2014 թվականի հունվարի 1-ից գործում է GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը, որի համաձայն` Հայաստանում արտադրված 6400 անուն ապրանք կարող է եվրոպական շուկա արտահանվել զրոյական կամ ցածր մաքսային դրույքով։

Հայաստանը խաչմերուկ է դառնում նաև գործարարների և գործարարների համար ԵԱՏՄ երկրներում թանկարժեք մետաղների շրջանառության, արտադրանքի վերամշակման և ոսկերչական իրերի արտադրման համար։

Золото, ювелирные изделия - Sputnik Արմենիա
Հայաստանը «կոսկեզօծի» ԵԱՏՄ–ն

Նախօրեին Երևանում կլոր սեղանի շուրջ հավաքվեցին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար փորձագետներն ու գործարարները։ Կողմերը քննարկեցին ոսկերչական իրերի ԵԱՏՄ միասնական շուկա ստեղծելու և ոսկերչական իրերի հարգադրոշման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության հարցերը։

«Հարգադրոշման փոխադարձ ճանաչելիության համար հիմնական խոչընդոտը պետական կարգավորման նկատմամբ ունեցած մոտեցումների տարբերությունն է։ Մեր նիստի և համագործակցության հիմնական պատճառը կարգավորման հարցերով միասնական դիրքերի մշակումն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ֆինանսական մոնիտորինգի և թանկարժեք մետաղների արտահանման ու ներմուծման վարչության պետ Նիկիտա Պեչնիկովը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ բոլոր երկրների գործակցության համար միասնական մոտեցումների մշակում է հարկավոր։ Ամբողջ հարցն այն է, որ եթե Հայաստանում հարգադրոշմների հարցը դրված է մասնավոր ձեռնարկատերերի վրա, ապա օրինակ նույն Ռուսաստանում այդ ոլորտը պետության ձեռքում է։

ԵԱՏՄ ոսկերչական իրերի արտադրության միասնական շուկայի շրջանակում անվտանգության և որակի վերահսկման նորմեր են հաստատվելու։ Մշակված ընդհանուր նորմերը կվերաբերեն իրերի մաքրությանն ու անվտանգությանը։

Дизайнер Нур (Арман Давтян) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկերիչ-դիզայներ Նուռը հուշում է հաջողակ բիզնեսմենի բանաձևը

Կողմերը քննարկել են նաև համագործակցության և թանկարժեք մետաղների շրջանառության իրավական կարգավորման հարցեր։ Գործարարների կարծիքները հաշվի կառնվեն ոսկերչական իրերի միասնական շուկայի ձևավորման ժամանակ։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ընթացքում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանն իր հերթին հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ոսկերչական ոլորտում մի շարք համագործակցության հեռանկարներ կան, մի շարք հիմքեր և փոխգործակցության եզրեր` իրերի արտադրությունից մինչև դրանց իրացում։

Նրա խոսքով` միջոցառման հիմնական նպատակն է ընդհանուր համաձայնության գալ ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղաների շրջանառության, փոխգործակցության, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորման ներսում և երրորդ երկրներին ապրանքներ մատակարարելու շուրջ։

«Գործարարները դրա վրա կարող են կորցնել որոշակի ժամանակ, իսկ այն փող է: Հարգադրոշման և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության արդյունքում կկրճատվեն բյուրոկրատական որոշ գործարքները, որոշ դեպքերում նաև ծառայությունների գները: Ուստի խնդիրը դրված էր գտնել այն ընդհանուր մոտեցումները, լուծումները, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Որոշումներ չեն կայացվել, պարզապես քննարկումների արդյունքում փորձ է կատարվել գտնել ընդունելի տարբերակները, որոնք կարող են ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր կառավարություններին բավարարել»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդականը:

Հայաստանն ու Ռուսաստանը Միության շրջանակում ոսկերչական իրերի ամենախոշոր արտադրողներն են։

Русская версия

Լրահոս
0