Տոթ, անձրև, քամի. որոշ տեղերում նաև կարկուտ է սպասվում

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում առաջիկա օրերին եղանակն առանձնապես չի փոփոխվի։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Երևանում մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 26-28, իսկ երեկոյան ժամերին՝ 20-22 աստիճան ջերմություն։

Երևանի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80C։

Լրահոս
0