Քիմ Քարդաշյանն անցավ Ռոնալդուին. 100 մլն բաժանորդ Instagram–ում

© AFP 2023 / Angela Weiss / Ким Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիմ Քարդաշյանի Instagram–ի էջն արդեն 100 մլն բաժանորդ ունի, ինչը շոու–բիզնեսի բոլոր աստղերի շարքում լավագույն ցուցանիշն է։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը 100 մլն բաժանորդ է հավաքել Instagram-ի վարկանշային ցուցակում` առաջ անցնելով Կրիշտիանու Ռոնալդուից։

Դեռ մայիսի 4-ին տաբլոիդները տարածեցին լուրն այն մասին, որ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի վարկանշով անցել է Քիմ Քարդաշյանից. 99 մլն 183 719 մարդ։ Նա Քիմից առաջ էր անցնել Instagram-ի առաջնորդների լավագույն հնգյակում։ Եվ ահա երկու շաբաթ հետո Քարդաշյանը հաղթանակ է տոնում։

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian) Май 18 2017 в 7:47 PDT

 

Քիմը հայտնել է ուրախալի լուրը և որոշել այդ առթիվ անվճար բաժանել LuMee case լուսավորությամբ պատյաններ։ Քարդաշյանը նաև դստեր լուսանկարն է հրապարակել՝ մակագրելով, որ նա դեռ չգիտի, թե ինչ է նշանակում 100 մլն բաժանորդը, սակայն մոր նման ուրախանում է ։

Վարկանշում Քիմից առաջ են միայն Բիյոնսեն (102 մլն), Արիանա Գրանդեն (120 մլն) և Սելենա Գոմեսը (120 մլն)։

Русская версия

Լրահոս
0