Մամուլ. «մարդասպանները», «ներդրվածները» և Կարապետյանի «դաբրոն»

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիանն ներկայացնում է մայիսի 20-ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Ով կլինի նոր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը

Շուտով կձևավորվի նոր կառավարությունը, սակայն բոլորին է հայտնի, որ նախորդից այն գրեթե չի տարբերվի:

Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը շարունակում է ղեկավարել կառավարությունը

«Փաստի» տեղեկություններով՝ իրենց պորտֆելները կպահպանեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները և դաշնակցական նախարարները: «Ինչպես արդեն գրել էինք՝ հայտնի են արդարադատության նոր նախարարի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի թեկնածուների անունները:

Փոխվելու է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Իսկ թե ով կլինի նա, իշխանական վերնախավը դեռ վերջնական որոշում չի կայացրել»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ». Ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»: Եվ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործն ավարտվել է, և բավականին խիստ պատիժներ նախատեսած մտել դատարան:

Арман Татоян - Sputnik Արմենիա
Օմբուդսմենը տեսակցել է «Սասնա ծռերին»

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բալասանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ խաբեց տղաներին: «Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն, ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:… Մենք առաջին օրն ասացինք. երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկների, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել»,- եղավ պատասխանը:

Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման ընթացքում. ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանյանը փորձել էր դիմադրել և տեղում սպանվել: Ու այս առումով հետաքրքիր է` մի՞թե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել «Սասնա ծռերին»:

«Ժամանակ». Իշխան Զաքարյանը ներդրված է՞

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ վերջինս առաջիկայում պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահներն էլ ընտրվեցին. նրանք արդեն 3-ն են լինելու

Հարաբերություններն էլ ավելի են սրվել այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանն անձամբ փորձել է Իշխան Զաքարյանի համար միջնորդել:

Այս փաստն ավելի է խորացրել կասկածներն առ այն, որ Իշխան Զաքարյանը բնավ էլ յուրային չէ, այլ ներդրված է: Իշխան Զաքարյանն էլ արդեն իր համար նոր աշխատանք է փնտրում»:

«Ժամանակ». Սպասում են Կարապետյանի «դաբրոյին»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, և քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականացվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման և այլ, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետև կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարել, անգամ ծառերը, որ էտի սեզոնն անցել է, մի շարք համայնքներում չեն էտվել:

Մի շարք փոքր քաղաքներում փոսերն արված են, բայց չեն կարողանում ասֆալտապատման համար մրցույթ հայտարարել ու քաղաքային բնակավայրերում, որտեղ քանդել են ճանապարհները՝ ասֆալտապատեն: Ոչ ոք չի հասկանում վարչապետի քայլերը, բոլորը լռելյայն սպասում են, թե երբ կստանան անհրաժեշտ «դաբրոն»»:

Լրահոս
0