00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեղանը, լամպն ու հայերը. հայկական հետքն ամենուր է

© AFP 2024 / ANNE-CHRISTINE POUJOULAT Арсине Ханджян, Шарль Азнавур и Атом Эгоян
Арсине Ханджян, Шарль Азнавур и Атом Эгоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրախ ուսանողական տարիների իմ հիշողությունները ստիպեցին ինձ անդրադառնալ աշխարհահռչակ հայերին ու նրանց գործունեությանը:

Ստանիսլավ Սմագինը՝ Sputnik Արմենիայի համար

Ուրախ ուսանողական տարիներին իմ դաղստանցի կուրսեցիս, որը պատկանում էր նոգայան թաթարների փառավոր էթնոսին, սիրում էր ժամանակ առ ժամանակ պատմել, որ իր ցեղակիցներն ուղղակիորեն կապ ունեն այս կամ այն պատմական իրադարձությունների, սխրագործությունների կամ հայտնագործությունների հետ, և այդ ամենն այն դեպքում, երբ այդ իրարադարձությունների մասին պաշտոնական տեղեկություններում նոգայան թաթարների մասին ոչ մի հիշատակում չկար։

Нерсес Крик Крикорян - Sputnik Արմենիա
Թե ինչպես քաղաքացիություն չունեցող հայ տղան ԱՄՆ-ի ԱԱԾ-ում աշխատանքի անցավ

Մի անգամ, նման խոսակցությունից հունից դուրս գալով՝ ասացի․ «Մուրադ, քեզ որ լսենք՝ ամեն ինչ նոգայան թաթարներն են հնարել՝ սեղանն էլ, լամպն էլ»։ Խոստովանեմ, որ նշածս առարկեներն ուղղակի աչքիս զարնած առաջին իրերն էին։ Մուրադը շատ հավանեց կատակը, հետո դեռ երկար ժամանակ տարբեր ձևերով կրկնում էր․«Նոգայան թաթարները հա՛մ սեղանն են հորինել, հա՛մ լամպը՝ ինչ լավ ասաց»։ Կարծես՝ ինքն էր դրան մի քիչ հավատաց։

Այսպիսի աշխարհահայացքն, ընդհանրապես, բնորոշ է փոքր ազգերին, որոնք փորձում են ավելացնել իրենց կշիռը պատմության մեջ և ժամանակակից կյանքում։ Թեև, ոչ միայն փոքրերին, այլ նաև մեծերին և ավելի ամբիցիոզներին է դա բնորոշ։ Ինչպե՞ս է կարելի չհիշել այստեղ Վալենտին Պիկուլի «Պատիվ ունեմ» վեպը։

«Տեսեք՝ մեծն Դանթեն ուղն ու ծուծով գերմանացի էր, իսկ այդ ողորմելի իտալացիները յուրացրել են նրան և հիմա վայելում են։ Հենց Դանթե Ալիգերի անունը աղավաղված գերմաներեն Ալդիգերն է։ Եվ վերջապես, վերցնենք Բոկաչչոյին, չ՞է որ դա մեր հարազատ Բուխատցն է։ Տասսոն Դասսեի գերմանացի եղբայրակիցն է։ Կավուրը, Մանցոնին, Լեոպարդին կապույտ աչքեր ունեին, ինչը վկայում է նրանց արիական ծագման մասին։ Թվում է, թե վիճելու ի՞նչ կա։ Սակայն ողջ գերմանական աշխարհը շրջապատված է անվստահությամբ և թշնամիներով։

Арсине Ханджян, Шарль Азнавур и Атом Эгоян - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը` հայկական անսահման տաղանդի մասին

— Իսկ ի՞նս կասես Վոլտերի մասին, — հարցրեցի ես՝ հորանջելով։

— Նա տիպիկ արիացու գանգ ունի, — հնչեց պատասխանը։

Հայերը, բարեբախտաբար, այդպիսի կասկածելի ապացույցների վրա հիմնված հայտարարություններ անելու կարիք չունեն։ Հայերի ներդրումը համաշխարհային մշակույթի, արվեստի և մարդու գործունեության այլ առաջատար ոլորտներում առանց այդ էլ հսկայական է։

Օրինակի համար վերցնենք հենց աշխարհահռչակ փոփ-աստղ և դերասանուհի Շերին, որը երեկ՝ մայիսի 20-ին, նշում էր իր 70-ամյակը։ Մոլորակի բնակիչների մեծամասնությունը, նույնիսկ նրանք, որ շատ մակերեսորեն են ծանոթ նրա արվեստին, կկակրողանան նրա հիթերից մի քանիսը թվարկել, առնվազն «Believe» երգը, որը երաժշտության պատմության ամենահաջողված երգերի թվում է։ Ավելի քիչ են նրանք, որ կհիշեն երգչուհու, այսպես ասած, անձնագրային տվյալները։ Շերի ամբողջական անունը Շերիլին Սարգսյան է։ Նրա հայրը՝ Ջոն (Կարապետ) Սարգսյանը ծագումով Հայաստանից է, եղել է այլ երկրներ գործուղվող վարորդ և գրավել է դերասանուհի Ջորջիա Հոլթի սիրտը։ Հենց այդ ամուսնությունից էլ ծնվել է ներկայիս հոբելյարը։

Лидер группы System of a down Серж Танкян - Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նշում է ծննդյան օրը

Այս գարնանը լրացավ նաև Անրի Թրուայայի մահվան տասերորդ տարելիցը։ Հայտնի պատմաբանը և գրողը, որ մահացել է 2007 թվականի մարտի 2-ին, Փարիզում, ծննդյամբ Լև Տարաոսով էր, հայտնի առևտրական տոհմի ներկայացուցիչ, որը ծագում էր «չերքեզյան», հյուսիսկովկասյան ցեղերից։ Առաջին անգամ ապագա վարպետը ստիպված էր ազգանունը փոխել մանուկ հասակում, երբ նրա ընտանիքը հեղափոխական վտանգներից արտասահման էր փախչում։ Սկզբում Տարասովները հիմնավորվեցին Կոստանդնուպոլիսում, բայց մշտապես այնտեղ մնալ թույլատվում էր միայն հայ փախստականներին. Տարասովներն այդպիսին չէին համարվում ռուսական անձնագրերի և ռուսական ազգանունի պատճառով։ Ընտանիքի հայրը ստիպված էր հայկական դիվանագիտական առաքելությունից փաստաթուղթ վերցնել, որտեղ նշվում էր, նրա և նրա հարազատների իսկական ազգանունը Թորոսյան է։

Հետո նորաթուխ Թորոսյանները Ֆրանսիա տեղափախվեցին, և երբ Լևը, արդեն երիտասարդ տղա լինելով, սկսեց գրողի իր գործունեությունը, նա՝ իր առաջին վեպի հրատարակողի պնդմամբ, կեղծանուն ընտրրեց՝ ձևափոխելով, «ֆրանսիականացնելով» ազգագունը, և բոլորովին փոխելով անունը։ Հրատարակողը կարծում էր, որ այդպես ավելի շահութաբեր է և տեղացի ընթերցողի համար ավելի հասկանալի։ Սակայն Թորոսայանը ողջ կյանքի ընթացքում իրեն ռուս հայ էր համարում և ասում էր, որ «Լև Տարասովը դեռ ապրում է նրա հոգում»։

Директор информационно-аналитической международной газеты армянской диаспоры “Ноев ковчег” Григорий Анисонян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Գրիգորի Անիսոնյան. «Հայերի հաջողության գաղտնիքը նրանց անհատականությունն է»

Հենց Թրուայան է հուշել իր ընկեր, հայտնի ռեժիսոր Անրի Վերնոյին «Մայրիկ»՝ ցեղասպանության մասին պատմվածքների հավաքածուի գաղափարը։ Իսկ ինքը՝ Վերնոյը, ծննդյամբ Աշոտ Հակոբի Մալաքյանը, հետո այդ հավաքածուի մոտիվներով համանուն ֆիլմ նկարահանեց՝ Կլաուդիա Կարդինալեի և Օմար Շարիֆի մասնակցությամբ։ Հայ ժողովրդի տառապանքն ու զրկանքներն այնտեղ ցուցադրված են մեկ ընտանիքի օրինակով։ «Paris Match» ամսագիրն այդ ֆիլմն անվանել էր այն ժամանակվա եվրոպական կինոյի ամենաթանկարժեք գործը։ Վերնոյն իր ինքնության մասին այսպես էր արտահայտվում․«Հինգ տարեկանից մոմեր էի պահում հայկական եկեղեցում։ Իսկ եկեղեցին ոչ միայն հավատք է, դա նաև մշակույթ է։ Ժամերգություն եմ երգել, մեր մեծն Կոմիտասի գործերը։ Եվ եթե ես հայ եկեղեցու որդին եմ, ապա, հետևաբար՝ հայ մշակույթի զավակը»։

Վերնոյը մասնակցել է «Քեզ, Հայաստան» տեսահոլովակի ստեղծմանը, որում ֆրանսիական կինոյի և էստրադայի աստղերը Սպիտակի երկրաշարժին նվիրված երգ են կատարում։ Երգի հեղինակը Շառլ Ազնավուրն է։ Բնականաբար, սա համարյա նույնքան հայտնի փաստ է, որքան Երկրի՝ Արևի շուրջ պտտվելը, այնուամենայնիվ, կարելի է և պետք է մեկ անգամ ևս հիշեցնել՝ այո, Ազնավուրը ևս հայ է, ծնունդով Շանհուր Վաղինակ Ազնավուրեան։ Նրա ծննդյան օրն էլ է շուտով, մայիսի 22-ին մեծն շանսոնյեն կդառնա 93 տարեկան։ Իսկ այդ տեսահոլովակի երաժշտությունը ստեղծել է նրա մշտական համահեղինակ և մոտ բարեկամ Ժորժ Գարվարենցը, որը, բնականաբար, նույնպես հայ է և անմահ «Հավերժ սիրո» և «Թեհրան- 43»-ի երաժշտության հեղինակը(խոսքերը, նույնպես՝ Ազնավուրի)։

Քանի որ անդրադարձանք ֆրանսիահայերին, չի կարելի ևս մի աստղի չիշել։ Նույնպես ինչ-որ չափով ստեղծագործ, սակայն ուրիշ որորտից՝ ֆուտբոլային։ Խոսքը, բնականաբար, 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, Գավաթների գավաթ և ՈՒԵՖԱ գագաթի մրցանակակիր Յուրի Ջորկաեֆի մասին է։ Նրա հայրը՝ Ժան Ջորկաեֆը, որը նույնպես հայտնի ֆուտբոլիստ էր, 1960-ին Ֆրանսիայի հավաքականի կապիտան, լեհական և կալմիկական արմատներ ունի, իսկ մայրը՝ Մարի Օհանյանը, հայուհի է։ Չնայած արյունների խառնուրդին՝ հայկական սփյուռքում մեծացած Ջորկաեֆ կրտսերն իրեն հենց հայ է համարում։

Նա Հայաստանի պատվավոր քաղաքացի է և իր իսպանուհի կնոջ հետ ամուսնացել է հայ առաքելական եկեղեցում: Մի քանի տարի առաջ հարցազրույցումներից մեկում Ջորկաեֆը նշեց, որ դեմ չէ գլխավորել պատմական հայրենիքի ազգային հավաքականը։ Ի դեպ, Հայաստանի հավաքականի հավանական ապագա մարզիչը մյուս տարի նշում է իր 50-րդ տարեդարձը, ողջ աշխարհի հայրեկակիցներն արդեն կարող են սկսել պատրաստվել այդ իրադարձությունը նշելուն։

Կարելի է, գրեթե, անվերջ շարունակել էքսկուրսիան մարդկության փառքի հայկական դահլիճով՝ անցնելով մի մայրցամաքից մյուսը, մի երկրից մյուսը, բայց նույնիսկ այս շատ համառոտ ակնարկից երևում է, որ այդ դահլիճը լցված է և գույներով հարուստ, ինչպես Էրմիտաժը, կամ, շարունակելով ֆրանսիական թեման, Լուվրը։ Այնպես որ չի բացառվում, որ սեղանի կամ լամպի հայտնագործման հարցում հայերի մատը խառն է, և թող նոգայան թաթարներն ինձանից չենղանան։

 

Լրահոս
0