00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը բացահայտում է օծանելիքի գաղտնիքները․ ռուսական հյուսիսնն ու հանրահայտ Chanel №5

© Photo : Unsplash / Eve MaierДухи
Духи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թանգարանների միջազգային օրը Երևանի Ռուսական արվեստի թանագարանում բացվեց ռուսական օծանելիքի պատմությանը նվիրված «Բույր, պատկեր, հիշողություն» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին անցած դարաշրջանի օծանելիքներն ու սրվակները, որոնց թվում էին հայտնի «А. Ралле и Ко» ընկերության օծանելիքների սրվակները։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հնաոճ իրերի սիրահարներին կուրախացնի Երևանի Ռուսական արվեստի թանգարանի անսովոր ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև ամառվա վերջ։ Այստեղ ցուցադրված են XIX դարի վերջի — XX դարի սկզբի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստված են ժամանակի ամենահայտնի վարպետների և գործարանների կողմից։ Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում կարելի է նաև վայելել 1920-1960 թվականներին ստեղծված բույրերը։

© statehistory«А. Ралле и Ко»-ի գովազդային պաստառը
Рекламный лист товарищества высшей парфюмерии А.Ралле и Ко. Парфюмерия «Царский Верескъ» - Sputnik Արմենիա
«А. Ралле и Ко»-ի գովազդային պաստառը

Սրվակների հեղինակներն են Լյուդվիգ Մոզերը, Ռենե Լալիկը, Կազիմիր Մալևիչը: Այստեղ են ներկայացված նաև «А. Ралле и Ко» հայտնի ռուսական օծանելիքների գործարանի սրվակները։ Այս ընկերությունը հիմնել է Ֆրանսիայի հպատակ, վաճառական Ալֆոնս Ռալլեն։ Հենց այս մարդուց և նրա հիմնած գործարանից է սկսվում ռուսական օծանելիքի պատմության հաշվարկը։

Ինչպես հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը՝ Chanel N5 լեգենդար բույրը ստեղծվել է «А. Ралле и Ко» ընկերության անվանի պարֆյումեր Էռնեստ Բոյի կողմից։

Էռնեստ Բոն և նրա հավերժական ստեղծագործությունը

Էռնեստը Էդուարդ Բոյի որդին էր, որը հայտնի գործարանը ղեկավարեց, երբ Ռալլեն հայրենիք վերադառձավ։ Իսկ Էդուարդն, իր հերթին, Նապոլեոնի զինվոր Ժան-Բաստիստ Բոյի որդին էր, որը Ռուսաստանում էր հիմվավորվել և Սանկտ Պետերբուրգի Կայսերական թատրոնի թատերախմբիի անդամ դարձել։

© parfumclubԷռնեստ Բո
Эрнест Бо - Sputnik Արմենիա
Էռնեստ Բո

Պարֆյումերական գործին Էռնեստին ծանոթացրեց նրբաճաշակ Լեմեևսյեն՝ «А. Ралле и Ко» ընկերության տեխնիկական տնօրենը։ Նամակներից մեկում Էռնեստը գրում էր․«Ես ուրախությամբ հարգանքի տուրք կմատուցեմ նրան իր արտիստիզմի և փայլուն տեխնիկական հմտությունների համար։ Նրա մեջ ամեն ինչ յուրօրինակ էր՝ սկսած ապրելու և հագնվելու ոճից։ Նա մեծ նորարար էր, որը երբեք չէր համաձայնում հետևել սահմանված կակոններին»:

© statehistory«А. Ралле и Ко» ընկերության խանութը
Магазин А. Ралле - Sputnik Արմենիա
«А. Ралле и Ко» ընկերության խանութը

1907 թվականին Էռնեստ Բոն փոխարինեց Լեմեսյեին և գործարանի գլխավոր պարֆյումերը դարձավ։ Նա եղոբոր հետ չմտավ վարչության կազմ։ Նոր պաշտոնը Բոյին ստեղծագործելու ավելիշատ ազատույթուն տվեց։

Ժամանակակիցների հիշողությունների համաձայն՝ Էռնեստը միշտ խուսափում էր այն բաղադրիչներից, որոնք ուրիշներն էին օգտագործում։ Ռուս էմիգրանտ Վերիգինը գրում էր, որ Բոյի մեծ վաստակը նրանում է, որ նա առաջինն իր լուծամզվածքների մեջ սկսեց օգտագործել ամենաթանկ բնական էսենցիաները, ինչի արդյունքում բուրմունքների իսկական գնահատողները զգացին նրա ստեղծագործությունների հարստությունը, նրբաճաշակությունն ու շքեղությունը»։

Առաջին համաշխարհային պատերազմը ստիպեց Բոյին մեկնել ճակատամարտ, որտեղ նա խիզախության համար մի քանի շքանշան ստացավ։ Իսկ 1918 թվականին նա որպես ֆրանսիական սպա հայտնվեց Ռուսաստանի հյուսիսում՝ Արխանգելսկում և Մուրմանսկում։

© radio7«А. Ралле и Ко»-ի գործարանը
Фабрика А. Ралле и Ко - Sputnik Արմենիա
«А. Ралле и Ко»-ի գործարանը

Իր հիշողություններում Բոն գրել է․«Հաճախ են հարցնում՝ ինչպես է ինձ հաջողվել Chanel №5 հայտնագործել։ Պատասխանում եմ, որ այս օծանելիքը ստեղծեցի պատերազմից վերադառնալուց հետո։ Իմ զնվորական ծառայության մի մասն անցել է Հյուսիսում, բևեռային շրջանից այն կողմ։ Ամառային բևեառային օրվա ընթացքում այստեղի լճերն առանձնահատուկ թարմություն են արձակում։ Հիշողությանս մեջ պահել էի այդ առանձնահատուկ բույրը, և հետո մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց վերականգնել այն․․․»:

1920 թվականից Էռնեստը նորից սկսում է օծանելիքների ստեղծմամբ զբաղվել, բայց արդեն Ռալլեի գործարանում՝ Գրասում (Ֆրանսիա)։ Հայտնի է, որ Կոկո Շանելը խնդրել է Բոյին «կնոջ արհեստական բուրմունք ստեղծել, որը կբուրի ինչպես Կինը»՝ ընդգծելով, որ «արհեստական» ասելիս՝ նա նկատի ունի նոր, մարդու ստեղծած բուրմունք։

Պաֆյումերը տիկին Շանելի դատին ներկայացրեց տաս բուրմունք, որոնցից նա ընտրեց հինգերորդը։ Հենց այստեղից է գալիս է գլուխգործոցի անվանումը։ Իդեպ, 5-ը Կոկո Շանելի սիրած թիվն էր։

Русская версия

Լրահոս
0