Մխիթարյան. «Մենք պարտավոր են հաղթել Եվրոպայի Լիգայում»

© Sputnik / Asatur Yesayants / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահություն է հայտնել, որ թիմը պետք է հաղթի Եվրոպայի Լիգայի եզրափակիչում:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ պարտավոր են հաղթել, գրում է Soccer-ը։

«Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլ նաև պարտավոր են հաղթել Եվրոպայի Լիգայում: Դա Չեմպիոնների լիգա դուրս գալու մեր շանսն է: «Մանչեսթեր Յունայթեդը» այն թիմը չէ, որը երեք տարի անընդմեջ պետք է խաղա Եվրոպայի լիգայում: Դա իմ կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու: Չեմ ցանկանում բաց թողնել այդ հնարավորությունը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլի հեղինակն է

Մտածում եմ այդ խաղում միայն հաղթելու մասին: Եթե հաղթենք Եվրոպայի Լիգայում, ապա դա գերազանց մրցաշրջան կլինի մեզ համար, քանի որ արդեն նվաճել ենք երկու տիտղոս, և սա կլինի երրորդը: Ես չեմ նյարդայնանալու: Գիտեմ, թե ինչպես հաղթահարել ճնշումը, ինչպես պատրաստվել այդ խաղին:

Պետք է պարզապես ցույց տալ այն ամենը, ինչի ընդունակ ենք: Տեսել եմ «Այաքսի» մի քանի հանդիպում: Դա երիտասարդ թիմ է՝ հիանալի խաղացողներով: Կարող եմ ասել, որ նրանք շատ ագրեսիվ են: Նրանք խաղալու են իրենց բնորոշ ֆուտբոլը»,- ասել է Մխիթարյանը:

Լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 24-ին։

Լրահոս
0