Ջերմաստիճանը կիջնի, անձրևն ու ամպրոպը կշարունակվեն

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ներքո, ջերմաստիճանը կնվազի, զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկը 22-24, իսկ երեկոյան՝ 17-19 աստիճան ջերմություն կլինի։

Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.20C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.30C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C։

Լրահոս
0