Euronews-ի ուկրաինական ծառայությունը դադարեցնում է գործունեությունը

© Mediasat / Офис телеканала Евроньюз
Офис телеканала Евроньюз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Euronews հեռուստաալիքի ուկրաինական ծառայությունը մայիսի 21-ից դադարեցրել է իր գործունեությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Euronews հեռուստաալիքի թիմն իր իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ հեռուստաալիքի ուկրաինական ծառայությունը մայիսի 21-ից դադարեցրել է իր գործունեությունը:

«Euronews-ի ուկրաինական ծառայությունը հրաժեշտ է տալիս… Համարյա 6 տարի աշխատելուց հետո կիրակի օրը՝ մայիսի 21-ին, Euronews-ը կդադարեցնի հեռարձակումն ուկրաիներենով: Շնորհակալություն, որ դիտել և կարդացել եք մեզ: Ամենայն բարիք: Փառք Ուկրաինային», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի ուկրաինական ծառայության այս գրառումն ուղեկցվել է թիմի լուսանկարով, որն արվել է հեռուստաընկերության նախասրահում:

Հիշեցնենք, որ Euronews-ի ուկրանիական ծառայությունը հիմնադրվել է 2010թ.-ին: 2014թ.-ին երկրի Հեռուստառադիոկոմիտեի նոր ղեկավարությունը նախաձեռնեց հեռուստաալիքի փակման աշխատանքները՝ մեկնաբանելով, որ այն ձեռնտու չէ ֆինանսական տեսակետից:

2015 թ.-ի մարտին հաղորդվեց, որ հեռուստաալիքին զրկել են արտոնագրից, որը տրամադրվել էր նախորդ իշխանությւոնների կողմից:

Русская версия

 

Լրահոս
0