ԱՄՆ vs Իրան. պարտադրված թշնամություն

© Jewel SAMAD / AFPДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրանի դեմ Թրամփի վարած քաղաքականությունը ակնհայտ տրամաբանությունից դուրս պարտադրանք է ներքին ուժերի կողմից:

Բոլորովին էլ զարմանալի չէր, որ աշխարհը մեծ ուշադրությամբ էր հետևում Իրանի նախագահի ընտրությանը: Իրանից շատ բան է կախված թե՛ ընդհանրապես Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներում, թե նույնիսկ գլոբալ, համաշխարհային քաղաքականության մեջ։ Վառ օրինակ է ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացումը։

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Դատելով ԱՄՆ նախագահի արտահայտություններից` Էրդողանի պահանջները հազիվ թե բավարարվեն

Ու չնայած բոլորը, այդ թվում նաև փորձագետ-վերլուծաբանները հասկանում էին, որ Իրանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը դժվար թե ինչ-որ կուլբիտներ անի նախագահի փոփոխությունից հետո, հասկանալի էր նաև, որ երբ իրանցիները ընտրություն անեն Հասան Ռոհանիին և Իբրահիմ Ռաիսիի միջև, հնարավոր կլինի հաշվարկել, թե որքանով է այդ երկրի ժողովուրդը պատրաստ ավելի մերձենալ ժամանակակից արևմուտքին ու ամբողջ աշխարհին։

Իրականում պարզվեց, որ մարդիկ ավելի քան պատրաստ են դրան: Դե հասկանալի է` ուզում են ճանապարհորդել, աշխարհ տեսնել ու, ինչպես ասում են, իրենց ցույց տալ… Ուզում են աշխարհի ու, առաջին հերթին, արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցել: Ուզում են ոչ թե պատերազմել, այլ` բիզնեսով զբաղվել. ինչպես ամբողջ աշխարհում, ինչպես բոլոր մարդիկ:

Ու այդ պատճառով էլ քվեների մեծամասնությունը տվեցին Ռոհանիին։ Մի մարդու, որը կարողացավ նուրբ, դժվար գտնվող, բայց արևմտյան կապիտալիզմի, գաղափարախոսության ու բիզնեսի հետ առկա շփման եզրը գտնել։ Որը թույլ տվեց, օրինակ, երկրի քաղաքական դեմքը չկորցնելով, նույն արևմուտքի պահանջները կատարել ու հրաժարվել միջուկային զենք արտադրելու գաղափարից:

Ու կարողացավ վերջապես խուսափել այն տնտեսական պատժամիջոցներից, որոնք նույն արևմուտքը տևական ժամանակ կիրառում էր Իրանի հանդեպ։

Ուրիշ բան, որ դրանից հետո գնդակը արևմուտքի դաշտում է հայտնվել, իսկ վերջինն էլ մի տեսակ պատրաստ չէր այդ գնդակն ընդունել ու ազնվորեն շարունակել խաղը։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանին կշարունակի ղեկավարել Իրանը

Ակնհայտ դարձավ, որ Իրանի հետ տարաձայնությունները ոչ թե քաղաքական բնույթ էին կրում ու կախված էին նույն միջուկային խնդիրներից, ինչպես արևմտյան քաղաքական գործիչներն էին ասում, այլ շատ ավելի պրագմատիկ էին» Էներգակիրների շուկա, աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնցում Իրանն իրեն որպես անկախ խաղացող էր դրսևորում, ինչը մի շարք պատճառներով արևմուտքին ուղղակի ձեռնտու չէ:

Կոպիտ ասած, արևմուտքին ու, առաջին հերթին, Միացյալ Նահանգներին, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ գաղափարական հակառակորդ պետք չէ։ Այդ պատճառով էլ խիստ պատժամիջոցները գործում էին տասնյակ տարիներ շարունակ: Փորձ էր արվում 80 միլիոնանոց երկրին ընդհանրապես կտրել, անջատել քաղաքակիրթ աշխարհից, որպեսզի արևմուտքը շարունակի իր սև գործն անել ու գաղափարական առումով իրեն ենթարկի ամբողջ աշխարհը:

Ու անհրաժեշտ է հասկանալ, որ ոչինչ դեռ չի ավարտվել, ու այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրանական նախագահական ընտրությունների նախօրեին նորից ինչ-որ պատժամիջոցների փաթեթ էր ստորագրել, հենց այն մասին է վկայում, որ պատժամիջոցային քաղաքականության պատճառն իսկապես միջուկային կրքերը չեն:

Իրականում Իրանի ընդհանուր տնտեսական մոտեցումներն ու ձևակերպումները թե՛ Եվրամիության, թե՛ ընդհանրապես արևմուտքի համար բավականին ձեռնտու են հենց տնտեսական տեսանկյունից։ Եվ պարզապես անթույլատրելի են քաղաքական, նույնիսկ քաղաքակրթական ոլորտում: Սակայն Եվրոպան, որը բավականին ծանր իրավիճակում է հայտնվել, հիմա առաջին հերթին հենց տնտեսական ասպեկտին է ապավինում:

Ու հենց դրանով էլ տարբերվում է Միացյալ Նահանգներից, որն Իրանի հետ հարաբերություններում առաջին պլան է մղում գաղափարական փաստարկը: Ու ստացվում է, որ Դոնալդ Թրամփը, որն ինքնին լուրջ բիզնեսմեն է, այլ ոչ թե քաղաքական գործիչ ու գաղափարական ջատագով, Իրանի հարցում, արի ու տես, երկու ոտքը մի կոշիկի մեջ է դնում ու Ամերիկայի թիվ մեկ թշնամին է համարում Իրանին:

Հասկանալի է, որ Իսրայել գոյություն ունի, որն ավելի շուտ ոչ թե ինքնուրույն պետական միավոր է հանդես գալիս, այլ` Միացյալ Նահանգների մասնիկ, երևի թե ճիշտ կլինի ասել, հյուսիս-ամերիկյան ևս մեկ նահանգ։ Սիրիական ճգնաժամ գոյություն ունի` իր Հեզբոլլահով… Ու այն հանգամանքը, որ եթե Սիրիայում Իրանի կողմնակից ու մտերմագույն բարեկամ Բաշառ ալ Ասադը վերջնականապես հաղթի, ապա Իսրայելը բարդ դրության մեջ կհայտնվի: Իսկ Իրանն ուղիղ ցամաքային ճանապարհ կստանա դեպի հենց այդ վիճելի տարածքներ։

Սակայն կարծում եմ` այդ ամենն այդքան էլ կարևոր չէ, քանի որ կրկնում եմ` Դոնալդ Թրամփը մասնագիտությամբ ոչ թե քաղաքական գործիչ է, այլ` բիզնեսմեն: Ու Իրանի հետ հարաբերությունները եթե այդ տեսանկյունից կառուցելիս լիներ, ապա ամեն ինչ կաներ, որ այդ երկրին հեռու պահեր Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությունից։

Բայց դե տեսնում ենք, որ հենց առաջին հայտարարությունը, որը հնչեց Սպիտակ տնից ու նոր վարչակազմից, վկայում է, որ Իրանը թշնամի է ու ահաբեկչական երկիր:

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Թրամփն՝ ամերիկացիներին. «Այդ Իրանը մեզ ընդհանրապես չի հարգում»

Կարծում եմ` հարցն այն է, որ Թրամփը ներքին լուրջ խնդիրներ ունի: Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթի լիբերալ — գլոբալիստական թևը ճնշման տակ է պահում նորընտիր նախագահին (դեռ այդպես ենք անվանում Թրամփին, քանի որ անընդհատ Օբամայի հետ ենք համեմատում):

Ակնհայտ հեքիաթներ: Մնում է մի վկայական ցույց տան, որ Թրամփը, ասենք թե, Ռուսաստանի դաշնության КГБ-ի կամ ФСБ-ի սպա է։ Իհարկե, ծիծաղելի է: Սակայն Թրամփի դեպքում, ինչպես ռուսներն են ասում, не до смеха։ Որովհետև իմպիչմենթի վտանգն իսկապես կա:

Այդ պատճառով էլ Թրամփն արտաքին քաղաքական հարցերում ինչ-որ պարտադրված քայլերի է դիմում, ու այդ քայլերը հանգեցնում են նրան, որ իրավիճակը` նույն Իրանի շուրջ, կամ Սիրիայի և նույնիսկ Հյուսիսային Կորեայի հարցում հետզհետե ավելի է սրվում:

Այսինքն ընդունենք, որ Թրամփը ստիպված ինչ-որ քայլերի է դիմում ներքին հանրությանն անընդհատ ապացուցելու համար, որ միջազգային քաղաքական ասպարեզում հարցերին մոտենում է ոչ թե Ռուսաստանի դաշնության շահերից, այլ բացառապես ամերիկյան շահերից ելնելով։

Իսկ քանի որ երբ քաղաքականության մեջ ստիպված նման կերպ ես վարվում, ապա նշանակում է, որ պարտադրված ես լինում տրամաբանությունից դուրս գալ: Ինչպես կոնկրետ Իրանի դեպքում է տեղի ունենում, երբ Թրամփը, չգիտես ինչու, թշնամի է հռչակել մի երկրի, որը չպետք է իր շահերին վնաս պատճառեր: Առնվազն եթե նկատի ունենանք նույն միջուկային խնդիրները…

Լրահոս
0