Ֆորմուլա 1-ի երկրպագուն իր աշխատանքները կներկայացնի Երևանում

© Sputnik / Илона Хварцкия / Выставка Гуськовой
Выставка Гуськовой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ArvesTExpo 2017 Yerevan նկարների միջազգային ցուցահանդեսին, որը կբացվի Երևանում մայիսի 23-ին, նկարիչներ կմասնակցեն Իսրայելից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Աբխազիայից:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Աբխազիայից ժամանած նկարչուհի Եկատերինա Գուսկովան Երևանում կայանալիք միջազգային ցուցահանդեսում կներկայացնի մրցարշավային թեմայով չորս նկար. այս մասին նկարչուհին հայտնել է Sputnik-ի թղթակցին:

Նրա խոսքով՝ երևանյան ուղևորությանը պատրաստվելիս, նա իր հայ գործընկերներից պարզել է, թե ինչ ցուցադրություններ են ներկայացված լինելու։

«Ես «Ֆորմուլա 1»-ի երկրպագուն եմ և նկարներ եմ ստեղծում նաև մրցարշավային թեմայով: Իմ նկարները մի փոքր աբստրակտ են, դրանցում պատկերված է հայտնի մրցարշավորդ Լուիս Հեմիլթոնի մեքենան», — պատմեց Եկատերինա Գուսկովան:

Նկարչուհի խոսքով` ցուցահանդեսի կատալոգում նշված կլինի, որ նա Աբխազիան է ներկայացնում:

«Ներկայանալու եմ, այսպես ասած, մեր դրոշի ներքո», — նշեց նա:

Духи - Sputnik Արմենիա
Երևանը բացահայտում է օծանելիքի գաղտնիքները․ ռուսական հյուսիսնն ու հանրահայտ Chanel №5

Եկատերինա Գուսկովան համոզված է, որ կարող է ցուցահանդեսների մասնակցության հրավերներ ստանալ նաև այլ երկրներից:

ArvesTExpo 2017 Yerevan միջազգային ցուցահանդեսը կանցկացվի մայիսի 23-ից 29-ը: Երիտասարդ նկարչուհի Եկատերինա Գուսկովան արդեն ութ անձնական ցուցահանդես է ունեցել, ամենավերջինը՝ «Կինոպաստառները», անցկացվել է РУСДРАМ-ի ճեմասրահում:

Եկատերինան նկարում է չորս տարեկանից, ավարտել է գեղարվեստի դպրոցը, հետո՝ Աստրախանի պետական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը: Հիմա դասավանդում է Սուխումի Կովաչի անվան արվեստի դպրոցում, երեխաների համար նախատեսված արվեստանոց ունի:

Русская версия 

Լրահոս
0