Թրամփ. «Իրանը սպառնում է աշխարհի անվտանգությանը»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ն ու Իսրայելը միասնական են Իրանի միջուկային զենքին դեմ լինելու հարցում և պահանջում են դադարեցնել «ահաբեկիչներին և գրոհայիններին» ուղղված աջակցությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են միաձայն հայտարարել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ Իրանի մոտ միջուկային զենք հայտնվի: Երբե՛ք: Նա պետք է դադարեցնի ահաբեկիչների և գրոհայինների ֆինանսավորումը, պատրաստումը և զինումը, և պետք է դադարի անհապաղ»,- ասել է Թրամփն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Թրամփն՝ ամերիկացիներին. «Այդ Իրանը մեզ ընդհանրապես չի հարգում»

Էր Ռիադից Երուսաղեմ ժամանած Դոնալդ Թրամփն իրանական վտանգը դիմակայելու անհրաժեշտության գիտակցումն անվանել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ արաբական և մահմեդական երկրներում, աճող փոխհամաձայնության առարկա:

«Այդ թեմայի շուրջ կա աշխարհի ազգերի, այդ թվում՝ շատ մահմեդական երկրների փոխհամաձայնություն: Ձեր արաբ հարևանների մոտ ավելի է աճում գիտակցումը, որ Իրանն վտանգ է ներկայացնում ընդհանուրի համար: Դա, իսկապես, վտանգ է: Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս
0