Հենրիխ Մխիթարյանի գրառումը` Մանչեսթերի ահաբեկչության վերաբերյալ

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

«Ուժեղ եղիր Մանչեսթեր: Բոլոր մտքերս և աղոթքներս այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,- գրել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո, երեկ` մայիսի 22-ին երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով նվազագույնը 22 մարդ է զոհվել և ևս 59 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Լրահոս
0