Ադրբեջանի քայլերն Արցախի բնակչությանն ահաբեկելու նպատակ էին հետապնդում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна
Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում խոսել է արցախյան հիմնախնդրի և Ադրբեջանի քայլերի մասին` ընդգծելով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մայիսի 23-ին Բրյուսելում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստում նշել է, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում»,- շեշտել է Նալբանդյանը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала