Այվազյան. Մեծ առավելություն է, երբ ՌԴ-ից ռազմական տեխնիկա են ձեռք բերում ներքին գներով

© Sputnik / Karen Yepremyan / Левон Айвазян
Левон Айвазян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Sputnik Արմենիա մամուլի ակումբում խոսել է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի-Sputnik. Ռուսաստանի հետ Հայաստանն ունի գործակցային տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի շրջանակում Հայաստան ներկրվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է։ Նրա խոսքով` այն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի։

Арам Сафарян - Sputnik Արմենիա
Սաֆարյան. ՀԱՊԿ–ն Եվրասիական միության պաշտպանության երաշխիքն է

«Մյուս ծրագիրն էլ երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը ենթադրում է ռազմամթերքի ներկրում, ռազմարդյունաբերական համալիրում երկու պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցություն, համատեղ ձեռնարկությունների ստեղծում, ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրություն և այլն»,-ասաց Լևոն Այվազյանը։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ավելացրեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել հատուկ պայմաններով։

«Դա ենթադրում է, որ, օրինակ, սպառազինության գնումների ոլորտում ռազմական տեխնիկան մենք Ռուսաստանի Դաշնությունից կարողանում ենք ձեռք բերել ներքին գներով»,-ասաց նա։

Լևոն Այվազյանը շեշտեց` դա մեծ առավելություն և յուրահատուկ արտոնություն է, որը հնարավոր է դարձել իրականացնել ռուս դաշնակիցների հետ։

Русская версия

Լրահոս
0