Փորձագետ. ՌԴ–ից Հայաստան մատակարարվող տեխնիկան կբարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը

© Sputnik / Павел Лисицын / Անցնել ֆոտոբանկБоевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук
Боевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Անկախ նրանից, թե Հայաստանին ինչ ձևաչափով կտրամադրվի սպառազինությունը, այն կծառայի երկրի պաշտպանունակության բարձրացմանը. կարծում է ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) զինման շրջանակում Ռուսաստանից Հայաստան մատակարարվող սպառազինությունը կբարձրացնի Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությունը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը։

Ինչ վերաբերում է վերջին հայտարարությանը` ուղղաթիռների, ՀՕՊ-ի և զրահատեխնիկայի մատակարարման վերաբերյալ, ապա նրա խոսքով` այն պետք է մատակարարվեր 2015-2016 թթ., սակայն ճգնաժամի պատճառով դա տեղի չունեցավ։

«Բարեբախտաբար, այդ մատակարարումը 2018-2019 թթ —ին իրականացնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն արդեն կա»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե այդ տեխնիկան անմիջապես ում է ենթարկվելու, սակայն ակնհայտ է, որ գտնվելու է Հայաստանում և պահպանելու է երկրի անվտանգությունը։

«Մենք ևս մեկ քայլ կանենք մեր անվտանգությունն ապահովման ուղղությամբ», — ընդգծեց Թորոսյանը։

Նրա խոսքով` հնարավոր է` այդ տեխնիկան տրամադրվի ոչ թե ներքին գներով, այլ անհատույց։

Дмитрий Шугаев - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Հայաստանին

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևն ասել էր, որ 2017 թվականին Ռուսաստանը կշարունակի Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարել։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ավիացիոն տեխնիկային, մասնավորապես` ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր և զրահատեխնիկա։

Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասել էր, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ազգային միավորումներին անհատույց հիմունքներով սպառազինություն մատակարարելու վերաբերյալ ծրագրի իրականացումը կարող է վերսկսվել մոտակա տարիներին։

Ավելի վաղ Երևանը հայ-ռուսական պայմանագրի շրջանակում 200 մլն դոլարի վարկ էր ստացել զենք գնելու համար։ 2015 թվականին ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր ռուսական արտադրության ռազմամթերք գնել։ Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015 թվականի հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել միայն 2016 թվականի փետրվարի 10-ին։

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала