Հայաստանում շրջանավարտների թիվը մի քանի հազարով նվազել է

© Sputnik / Нелли ДаниелянՎերջին զանգ
Վերջին զանգ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է այս տարվա շրջանավարտների թիվը, որի համաձայն` մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը զգալի նվազել է։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. 2016-17 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտի 19.618 սովորող։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

ԿԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2016 թվականին 12-րդ դասարանն ավարտել է 22.069 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 2451-ով։

Նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի կունենան 29.642 շրջանավարտ:

Հիշեցնենք, որ Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ը:

Լրահոս
0