Օսկարակիր Խազանավիչուսի չհասունացած «Երիտասարդ Գոդարը»

© REUTERS / Regis DuvignauМишель Хазанавичус со Стейси Мартин и Беренис Бежо
Мишель Хазанавичус со Стейси Мартин и Беренис Бежо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Օսկարակիր ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Երիտասարդ Գոդարը» մասնակցում է Կաննի հոբելյանական 70–րդ կինոփառատոնի հիմնական մրցույթին։ Կինոքննադատ Կարեն Ավետիսյանը Կաննում դիտել է ֆիլմը և ներկայացնում է իր տպավորությունները։

Չնայած ծանր ու զզվելի բնավորությանը, Գոդարը կինոսերների համար ինչ-որ առումով սրբազան կերպար է։ Սխալված չենք լինի, եթե նրան ոչ թե «ինչ-որ ռեժիսոր» անվանենք, այլ համարձակորեն ասենք, որ այսօրվա ամենանշանավոր ռեժիսորներից մեկն է (Ժան Լյուկ Գոդար. ֆրանսիացի կինոռեժիսոր —խմբ.)։ Գոդարի «ներկայությունը» Կաննում հոբելյանական «կինոյի տոնակատարության» շրջանակում այս ձևաչափով իսկապես տեղին է։ Միաժամանակ, փորձարարությունների սիրահար Խազանավիչուսն անկասկած ռիսկի է դիմել` Գոդարի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելով ռեժիսորի կենդանության օրոք։

Ֆրանսիական «նոր ալիք» ուղղության վարպետի դերը բաժին է ընկել երիտասարդ սրտերի տիրակալ Լուի Գարրելին։ Ֆիլմը ներկայացնում է 60-ականների վերջը, երբ Գոդարն իր «Չինուհին» ֆիլմը նկարահանելուց հետո ապրում էր դերասանուհի Աննա Վյազեմսկիի` Ֆրանսուա Մորիակի թոռնուհու հետ։

© REUTERS / Jean-Paul PelissierՄիշել Խազանավիչուսն ու Լուի Գարրելը
Мишель Хазанавичус и исполнивший главную роль в фильме Молодой Годар актер Луи Гаррель - Sputnik Արմենիա
Միշել Խազանավիչուսն ու Լուի Գարրելը

Խազանավիչուսի ֆիլմը թեթև է, գրեթե կատակերգական, հակառակ դեպքում ռեժիսորը հազիվ թե ուժերից վեր բեռ վերցներ իր ուսերին։ Թեև պետք է նշել, որ Խազանավիչուսը հազիվ է գլուխ հանել իր բռնած գործից։ Խազանավիչուսի Գոդարն առանձնապես արտահայտիչ չէ, ոչ էլ խարիզմատիկ, թեև էկրանին առանձնահատուկ ջանքերով է ներկայացվում նրա ծանր բնավորությունը։ Եվ մեղավորն ամենևին էլ Գարրելը չէ։ Գոդարի կենսագրության հեգնական պատկերումը գեղարվեստական կամ սցենարական շքեղության չի հասնում, և ֆիլմը կարելի է մի կերպ տեղավորել «միջին» մակարդակում, ինչպիսին հենց ինքը Խազանավիչուսն է, թեև չմոռանանք, որ նա իր գանձատուփում «Օսկար» ունի։

© cinemadnessԿադր` «Երիտասարդ Գոդարը» ֆիլմից
Кадр из фильма Молодой Годар - Sputnik Արմենիա
Կադր` «Երիտասարդ Գոդարը» ֆիլմից

Ռեժիսորն այս տարի «Ոսկե արմավենի» չի ստանա, ինչպես Գոդարը չստացավ իր գործունեության ընթացքում։ Բայց, ի տարբերություն վերջինի, մակերեսային փորձարարի չստանալը լիովին հասկանալի կլինի։

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала