Առաջին տիկնոջ երկրորդ մերժումը. Մելանյա Թրամփը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը

© AFP 2023 / Filippo MONTEFORTE / AFP / Меланья и Дональд Трамп
Меланья и Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արդեն երկրորդ անգամ է անհարմար դրության մեջ գցում ամուսնուն։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, կրկին հրաժարվել է բռնել ամուսնու` Դոնալդ Թրամփի պարզած ձեռքը։ Տեսախցիկներն արձանագրել են ամուսնուն «մերժելու» կադրը։

Երկու օր առաջ նա Թել Ավիվի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո կրկին անտեսել էր ամուսնուն` հրելով ամուսնու` իրեն մեկնած ձեռքը։
Ամուսինների բարդ հարաբերությունների մասին խոսակցությունները նոր չեն։ Վերջին շրջանում ենթադրություններ են հնչում նաև, որ նրանք բաժանման եզրին են հասել։

Այս տեսանյութերի հրապարակումից հետո Բարաք Օբամայի լուսանկարիչը հրապարակել է մի լուսանկար, որում Բարաքն ու Միշելն ամուր բռնել միմյանց ձեռքերը։

Публикация от Pete Souza (@petesouza) Май 23 2017 в 7:53 PDT

 

Русская версия

Լրահոս
0