Եվ այդպես շարունակ… երկրները շատ են, նախագահական ու կառավարական հեռագրերը` նույնպես, հուզիչ բառերը քիչ են, իսկ ողբերգությունները կանխող գործերն` ավելի քիչ։
Որքան շատ են տուժած կողմին ուղղված ցավակցական խոսքերը, այնքան ավելի մեծ է մարդասպանների ուրախությունն ու ինքնագոհությունը։
Մանչեսթերից առաջ Լոնդոնն էր։ Մարտի 28-ին ահաբեկիչ Հալիդ Մուսադը Վեսթմինստերյան կամրջի վրա մեքենան ուղղեց հետիոտների կողմ, հետո խորհրդարանի շենքի մոտ մահացու հարված հասցրեց ոստիկանին։ Ահաբեկչին վնասազերծեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի թիկնապահը։
Ավելի վաղ լոնդոնյան մեոտրոյի ահաբեկչությունն էր` մահապարտ ահաբեկիչները երեք պայթյուն էին իրականացրել մետրոյում, մեկն էլ` ավոտբուսում։ 52 մարդ էր մահացել, ավելի քան 700-ը` վիրավորվել։ Բոլոր մահապարտները` Մուհամմեդ Սիդիկ Խանը, Շեհզադ Թանվիրը, Հասին Հուսեյնը և Ջերմեյն Լինդսին, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին։
Իսկ շատ ավելի վաղ` պատերազմից հետո`խորհրդային Օդեսան էր։ Քաղաքն ահաբեկում էին գողերի և ավազակների անհամար խմբերը։ Քաղաքացիական իշխանությունը չէր կարողանում պայքարել դրանց դեմ, և ճիշտ ժամանակին Օդեսայի ռազմական շրջանի հրամանատարությունը ստանձնելու համար այնտեղ ուղարկվեց Խորհրդային Միության շնորհազուրկ մարշալ Գեորգի Ժուկովը։ Քաղաքի ահաբեկչությունների հարցը միանգամից լուծվեց: Ինչպե՞ս:
Ժուկովն արդեն չկա, հարցրեք Մոսկվա ժամանող Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին, որը Դավաո շրջանի նախկին քաղաքապետն է։ Նա անուն է հանել թմրավաճառության դեմ պայքարի իր եղանակով։ Դուտերտեին հավատարիմ զինված ստորաբաժանումները թմրավաճառների դեմ որս էին հայտարարել` սպանելով նրանց առանց դատ ու դատաստանի։
«Մոռացեք մարդու իրավունքների մասին բոլոր օրենքները։ Եթե ես նախագահական պալատում հայտնվեմ, ես կանեմ այն, ինչ արել եմ քաղաքապետ եղած ժամանակ։ Իսկ դուք` թմրավաճառներ, ավազակներ ու անբաններ, ավելի լավ է հեռու մնաք, որովհետև ես ձեզ կսպանեմ», — այսպիսի հայտարարություն էր արել Ռոդրիգո Դուտերտեն նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ։
…Մանչեսթերում 22 հոգի է մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Հարցրեք հարազատներին և մտերիմներին կորցրած մարդկանց` լսե՞լ են նրանք արդյոք մարշալ Ժուկովի մասին, նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մասին։ Եվ ի՞նչ են նրանք մտածում այդ կապակցությամբ։