Լիոնել Մեսսիին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛионель Месси
Лионель Месси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսպանիայի Գերագույն դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Իսպանիայի Գերագույն դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործով վճիռ է կայացրել, որով նրան դատապարտել են 21 ամսվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»։

Ֆուտբոլիստը և նրա հայրը դատարանի առջև էին կանգնել 2016 թվականի հունիսին 2007-ից 2009 թվականների ընթացքում 4.1 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեղադրանքով:

Արգենտինացին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել, բայց պատիժը չի կրի անազատության մեջ:

Իսպանիայում դատավճիռը, որը չի ներառում 2 տարվա ազատազրկում, թույլ է տալիս անազատության մեջ չգտնվել:

 

Լրահոս
0