Գուգարքում կինն ատրճանակով սպանել է ամուսնուն

© Пресс-служба ГУ МВД РФ /  / Անցնել մեդիապահոցОружие, пистолет
Оружие, пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի-Sputnik. Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0