00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները ժամանեցին Գյումրի և ցնցվեցին ընդունելությունից

© Sputnik / Armenuhi MkhoyanВ аэропорту Гюмри встретили участниц конкурса "Мисс СНГ"
В аэропорту Гюмри встретили участниц конкурса Мисс СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի մասնակիցներին Գյումրիում այնպիսի ջերմությամբ ու հանդիսավորությամբ դիմավորեցին, որ գեղեցկուհիները ցնցվեցին:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ԱՊՀ-ի գեղեցկուհիները Գյումրի ժամանեցին մայիսի 25-ին, ժամը 20:00-ին, «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռով: Գյումրու փողային նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ, ծաղիկներով, շամպայնով ու տորթով Գյումրիում դիմավորեցին «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի մասնակիցներին ու հյուրերին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
В аэропорту Гюмри встретили участниц конкурса Мисс СНГ - Sputnik Արմենիա
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում

Մրցույթի կազմակերպիչները, նպատակ ունենալով հյուրերին ցույց տալ Հայաստանի պատմական ու ճարտարապետական քաղաքներից մեկը՝ Գյումրին, շեղվելով «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորելու դասական տարբերակից, մրցույթի մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը կազմակերպել էին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում:

«Հայաստան գալուց առաջ, ճիշտն ասած, շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին, բայց այս մրցույթը երկիրը բացահայտելու շատ լավ հնարավորություն է: Հուսով եմ՝ կհասցնենք տեսարժան վայրեր այցելել: Ճանապարհը դժվար էր. 2 ինքնաթիռ ենք փոխել, մինչև հասել ենք Գյումրի, բայց ընդունելությունն անսպասելի էր: Մենք ցնցված ենք՝ ոչ մեկս նման ընդունելություն չէինք սպասում»,- նշեց Ղրիմի ներկայացուցիչ Քսենյա Ռասինը:

Թեև ուշ ժամի պատճառով աղջիկներին չհաջողվեց տեսնել Գյումրին իր ողջ գեղեցկությամբ, սակայն ջերմ ընդունելությունը բավարար էր, որ նրանք Գյումրի գալու և քաղաքի մշակութային հարուստ ժառանգությունը տեսնելու ցանկություն հայտնեն:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում - Sputnik Արմենիա
1/3
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում - Sputnik Արմենիա
2/3
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում - Sputnik Արմենիա
3/3
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
1/3
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
2/3
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում
3/3
ԱՊՀ-ի ամենագեղեցիկ աղջիկները՝ Գյումրիում

«Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթի և համառուսական տարբեր գեղեցկության մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնի գործադիր տնօրեն Օլգա Շումիլովան Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ այս մրցույթը ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ աղջիկներին համախմբելու նպատակ ունի:

«Այս մրցույթի շնորհիվ բոլորը տեսնելու են ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ աղջիկներին»,- ասաց նա:

«Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթը Հայաստանում է անցկացվելու ոչ միայն այս տարի, այլև հետագա տարիներին ևս:

«Պայմանագրի համաձայն՝ մրցույթի եզրափակիչ փուլը միշտ կազմակերպվելու է Հայաստանում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Նաիրի Մնացականյանը։

Корона конкурса красоты - Sputnik Արմենիա
«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ

«Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցներն ու հյուրերը Հայաստանում կմնան մինչև հունիսի 8-ը։ Գլխավոր փորձը տեղի կունենա հունիսի 5-ին, իսկ եզրափակիչ փուլը` հունիսի 6-ին։ «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար պայքարող բոլոր մասնակիցները նվերներ կստանան, իսկ առաջին երեք տեղը զբաղեցրած գեղեցկուհիները կստանան նաև դրամական մրցանակ, ուղևորության տոմսեր և ֆոտոսեսիաների մասնակցելու հնարավորություն։

Միջոցառմանն աջակցել են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

Լրահոս
0