Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՊԵԿ–ը կազատվի կոռուպցիոն շահեր հետապնդող մարդկանցից

© PhotolureГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են մեկնարկում։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչի կհանգեցնեն այդ փոփոխությունները։
Գագիկ Մակարյան. Կառուցվածքային փոփոխություններ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում

Մակարյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ում փոփոխությունների երկրորդ փուլը շատ խիստ հակակոռուպցիոն ուղղվածություն ունի` նոր պաշտոներում նշանակել ավելի երիտասարդ ու ազնիվ կադրերի` ազատվելով այն մարդկանցից, որոնք այդ համակարգ էին ներխուժել կոռուպցիոն շահերից ելնելով։

Նրա խոսքով` կառավարության քայլերն ուղղված են ավելորդ բյուրոկրատիայի կրճատմանն ու ճկուն համակարգի ստեղծմանը` աշխատողների թվաքանակի նվազեցման և ավելորդ կառույցների վերացման միջոցով, որի արդյունքում կվերանա ավելորդ քաշքշուկը։

Մակարյանի կարծիքով` փոփոխությունների շնորհիվ կբարձրանա նաև պետական կառույցների գործունեության արդյունավետությունը։

Նշենք, որ նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` դրանց փոխարեն ստեղծելով 3 վարչություն և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ:

Նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում:

Լրահոս
0