00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանյան. ««Ավրորան» մեկօրյա ակցիա չէ, այլ՝ ամենօրյա աշխատանք»

© Sputnik / Asatur YesayantsРубен Варданян
Рубен Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորա» մրցանակի հանձնումը մեկօրյա միջոցառում չէ, այն ամենօրյան քրտնաջան աշխատանք է պահանջում, կարծում է «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Aurora Prize մարդասիրական մրցանակը, որը կյանքի է կոչվել Հայաստանում, թափ է հավաքում և միջազգային ասպարեզ է դուրս գալիս, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ» հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ ասաց մրցանակի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը։

«Հայաստանում ծագած մրցանակն անընդհատ ընդլայնում է աշխարհագրությունը, միջազգային մակարդակ է դուրս գալիս։ Չնայած բոլոր խնդիրներին, մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է, մենք կարող ենք ազդել դրա վրա: Թեկուզ փոքր ջանքերով, քայլերով, բայց կարող ենք հասնել տարբերության», — ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` եթե անցած տարի առաջին մրցանակի հավակնորդների թիվը 130 էր (18 երկրից), ապա այս տարի 497 հայտերից ընտրվել է 254-ը` աշխարհի 66 երկրից։

Лауреаты премии Аврора-2016 Том Катина и Маргарет Баранкице посетили детский дом Трчунян в Гюмри - Sputnik Արմենիա
«Քրիստոնյան երբեք որբ չի լինի». Մարգարիտ Բարանկիցե

Վարդանյանի խոսքով՝ հայերի համար պատմությունը դեժավյու է հիշեցնում: «Տեսեք, թե ինչ է կատարվում Միջին Արևելքում: Դժբախտաբար, տեղի է ունենում այն, ինչ 100 տարի առաջ»:

Վարդանյանի խոսքով՝ իրենք փորձում են ստեղծել նոր վերաբերմունք շուրջը կատարվածի հանդեպ:

«Մենք տարբեր գործիքների ենք դիմում: Օրինակ՝ «Ավրորա» մրցանակը: Կան այլ գործիքներ ևս, որոնք նույնպես վճռական դեր կարող են խաղալ աշխարհը դեպի լավը փոխելու համար: Գործիքներից մեկը հենց մարդասիրական ցուցիչն է»,- նշեց նա:

100 LIVES և Aurora Prize նախագծերի ղեկավար Արման Ջիլավյանն էլ նշեց, որ ուսումնասիրությունն անցկացվել է պարզելու համար, թե մարդկանց ինչ ուղղություններ են հետաքրքրում:

Նրա խոսքով` մարդասիրական շարժմանը պետք է ներգրավվեն երիտասարդները, ոչ միայն այն պատճառով, որ երիտասարդներն ավելի բաց են, այլ նաև կրթական նպատակներով։ Քանի որ կրթված մարդիկ ամեն հարցի շուրջ իրենց կարծիքն ունեն, բացի այդ, երիտասարդ, կրթված մարդիկ միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։

Первое место занял фотограф Арег Балаян. Открытие выставки Глазами Гумманизма, на которой были представлены результаты конкурса фотографий и короткометражных фильмов Аврора - Sputnik Արմենիա
Մարդասիրություն քարոզողը. «Ավրորայի» լավագույն ֆիլմն ու լուսանկարը

«Ավրորա» մարդասիրության ցուցիչի հետազոտությունն իրականացվել է 2017թ. փետրվարի 21-ից մարտի 19-ը: Հարցմանը մասնակցել է 6466 մարդ՝ 12 երկրում: Հարցման մասնակիցների 63%-ը ամենալուրջ խնդիրը համարում է ահաբեկչությունը։ 9%-ը հավատում է, որ կարող է փոփոխություններ բերել հումանիտար խնդիրների լուծման հարցում։ 56 տոկոսը ցավում է սիրիացի փախստականների վերապրած դժվարությունների համար, 51 տոկոսը կարծում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում։ Միաժամանակ հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրճատվում է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են աջակցել մարդասիրական առաքելություններին։

Հարցման մասնակիցների 37%-ն է պատրաստ ապաստան տալ փախստականներին։ Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել: 12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների ընդունել են Պակիստանը, Իրանը և Թուրքիան:

Հայաստանն ընդունել է 15 հազար փախստականի Սիրիայից։ Թիվն, ընդհանուր առմամբ, մեծ չէ, սակայն փոքր երկրի համար լուրջ ցուցանիշ է։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության ականատեսների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այդպիսով, շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կենցաղը:

Լրահոս
0