Ցուկերբերգը Հարվարդից հեռանալուց 12 տարի անց գիտական աստիճան է ստացել

© Sputnik / Владимир Астапкович /  / Անցնել մեդիապահոցЛекция Марка Цукерберга в МГУ
Лекция Марка Цукерберга в МГУ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համալսարանական ուսումը թողնելուց 12 տարի անց Մարկ Ցուկերբերգը Հարվարդի համալսարանի իրավագիտության դոկտորի դիպլոմ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գիտական կոչում է ստացել Հարվարդի համալսարանն ավարտելուց 12 տարի անց: Նա այս մասին հայտնել է Ինստագրամի և ֆեյսբուքի իր էջերում:

«Մամ, միշտ ասում էի քեզ, որ կվերադառնամ և կստանամ իմ աստիճանը», — գրել է Ցուկերբերգը` կից հրապարակելով ավարտական լուսանկարը:

Публикация от Mark Zuckerberg (@zuck) Май 25 2017 в 9:41 PDT

 

Հարվարդի համալսարանի կայքում նշված է, որ Ցուկերբերգն իրավագիտության դոկտոր է դարձել:

Նա Հարվարդ էր ընդունվել 2002 թվականին, իսկ 2004-ին ընկերների հետ գործարկել էր Facebook սոցիալական ցանցը։ Երկրորդ կուրսն ավարտելուց հետո Ցուկերբերգը հեռացել էր համալսարանից, որպեսզի կենտրոնանա սոցցանցի զարգացման վրա:

Русская версия

Լրահոս
0