«Հայկական ուրվապատկերը»՝ Բելառուսում

© Minsk TopcityМинск
Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինսկում բացվել է Փարավոն Միրզոյանի «Հայկական ուրվապատկեր» խորագրով ցուցահանդեսը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Նկարիչ Փարավոն Միրզոյանի «Հայկական ուրվապատկեր» խորագիրը կրող մենագրական ցուցահանդեսը բացվել է Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում:

Ցուցահանդեսը ներկայացնում է 1980-ականներից ցայսօր՝ Միրզոյանի ստեղծագործության մի ամբողջ շրջափուլ՝ ընդգրկելով 50-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք:

Էքսպոզիցիան առանձնանում է բազմաժանրությամբ և թեմատիկ ու տեխնիկական լայն ընդգրկմամբ՝ բուսական, առարկայական թեմատիկ նատյուրմորտներ, բնանկարներ, կանանց պատկերումներ:

Նկարիչն իր ստեղծագործություններն առաջին անգամ է ցուցադրում Բելառուսում:

Լրահոս
0