00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկահայ երիտասարդները հիշում են Սարդարապատի հերոսների սխրանքը

© Sputnik / Karen YepremyanВоспитанник армянского училища Лос-Анджелеса "Роза и Алекс Пилибос" Лили Кушарьян
Воспитанник армянского училища Лос-Анджелеса Роза и Алекс Пилибос Лили Кушарьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1915 թվականից հետո հայերը սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ… Սակայն ցեղասպանություն տեսած ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, այլև ստեղծել սեփական պետությունը: Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին: Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով անցած հայերի սերունդների համար սա առանձնակի օր է:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սարդարապատի հուշահամալիրը ոչ միայն հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան է, որտեղ կարելի է հետաքրքիր ցուցանմուշներ տեսնել, այլև մի վայր, ուր ոտք դնելուն պես զգում ես հաղթանակի ոգին:

Հենց Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակը թույլ տվեց հռչակել հայկական անկախ պետականությունը:

Торжественные мероприятия по случаю Дня Первой республики прошли в мемориальном комплексе Сардарапат - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Մայիսյան հերոսամարտերով մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը»

Մյուս մայրցամաքում

Լոս Անջելեսի «Ռոզա և Ալեքս Փիլիբոս» հայկական վարժարանի սաներն այս օրերին Հայաստանում են: Նրանք ապրում են ԱՄՆ-ում, բայց դաստիարակվում են հայկական ավանդույթներով. հայկական դպրոց են հաճախում, գիտեն հայոց պատմությունը և տիրապետում են մայրենիին: Առաջին անգամ են Հայաստան եկել, էքսկուրսիայի շրջանակում այցելեցին նաև Սարդարապատ, որտեղ 99 տարի առաջ թեժ պայքար էր մղվում հայրենիքի և հայ ժողովրդի պաշտպանության համար:

Լոս Անջելեսի «Ռոզա և Ալեքս Փիլիբոս» հայկական վարժարանի սան Լիլի Քուշարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր ընտանիքը միշտ հիշում և նշում է ազգային տոները:

«Մենք տոնում ենք ինչպես Առաջին Հանրապետության օրը, այնպես էլ ներկայիս (1991 թվականից — խմբ.): Եթե մենք ապրում ենք Հայաստանի սահմաններից դուրս, չի նշանակում, որ հեռու ենք հայրենիքի պատմությունից: Մեր վարժարանում մենք վաղ տարիքից ուսումնասիրում ենք հայոց պատմությունը: Ամերիկայում նշում են բոլոր տոները», — ասաց նա:

Դանիել Թուխլաջյանը նույնպես այդ վարժարանի սաներից է: Նա ավելացրեց, որ բացի հայոց պատմության ուսումնասիրությունից, իրենք նաև հայկական երգեր են երգում, կարդում մայրենիով:

«Ընկերների հետ բացառապես հայերեն ենք խոսում, որպեսզի մայրենի լեզուն չմոռանանք», — ասաց նա:

© Sputnik / Karen YepremyanԴանիել Թուխլաջյան
Воспитанник армянского училища Лос-Анджелеса Роза и Алекс Пилибос Даниель Тухладжян - Sputnik Արմենիա
Դանիել Թուխլաջյան

«Սարդարապատ» թանգարան

Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում հաճախ են էքսկուրսիաներ կազմակերպվում, հատկապես՝ աճող սերնդի համար: Թանգարանը 1968 թվականին կառուցված համանուն հուշահամալիրի մի մասն է կազմում: Իսկ «Սարդարապատ» հուշահամալիրը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ 1918 թվականին բախտորոշ ճակատամարտ է ընթացել թուրքերի և հայերի միջև:

«Սարդարապատ» ազգագրության թանգարանի էքսկուրսավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հայերի համար որոշիչ դեր ունեցած մարտի մասին:

«Հուշահամալիրը բացվել է 1968 թվականին` Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի կապակցությամբ: Այդ ճակատամարտը վերջ դրեց հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմանը», — նշեց Հայաստանի ազգագրության թանգարանի էքսկուրսիաների բաժնի վարիչ Թագուհի Լամբարջյանը:

1918 թվականի մայիսի 21-ին թուրքերը հասան Սարդարապատ, գրավեցին Սարդարապատ գյուղն ու երկաթգիծը, հետո շարժվեցին Երևանի ուղղությամբ։ Արդեն որերորդ անգամ հայոց ազգի առջև ծառացավ լինել — չլինելու հարցը։ Հայրենիքի պաշտպանության համար ոտքի կանգնեց և մարտիկներին միացավ նաև աշխարհազորը` երեխաները, կանայք, ծերերը։ Նրանց ընդհանուր թիվը 7 հազար էր, մարտերը տևեցին 6 օր` մայիսի 21-ից մայիսի 27-ը։ Հաջողվեց հաղթել 10-հազարանոց թուրքական կանոնավոր բանակին:

Լամբարջյանը նշեց, որ ճակատամարտին մասնակցել են նաև կանայք` Խաթուն Շահինյանը, Թամարա Բեյբուտովան, հոգևորականներ, մտավորականներ և ոչ միայն: Հերոսամարտի մասնակից է դարձել նաև ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանը, որն այդ ժամանակ կոռնետ էր (հեծելազորային սպայական առաջին աստիճանը):

© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
1/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
2/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
3/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
4/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
5/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
6/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen YepremyanՀինգ արծիվները խորհրդանշում են պայքարում ընկած ու խրոխտ թռչունների տեսքով հայրենի հող վերադարձած հերոսներին
Հինգ արծիվները խորհրդանշում են պայքարում ընկած ու խրոխտ թռչունների տեսքով հայրենի հող վերադարձած հերոսներին - Sputnik Արմենիա
7/11
Հինգ արծիվները խորհրդանշում են պայքարում ընկած ու խրոխտ թռչունների տեսքով հայրենի հող վերադարձած հերոսներին
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
8/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen Yepremyan«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում - Sputnik Արմենիա
9/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
© Sputnik / Karen YepremyanՀուշահամալիրը բացվել է 1968 թվականին` Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի կապակցությամբ
Հուշահամալիրը բացվել է 1968 թվականին` Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի կապակցությամբ - Sputnik Արմենիա
10/11
Հուշահամալիրը բացվել է 1968 թվականին` Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի կապակցությամբ
© Sputnik / Karen YepremyanՄուտքի մոտ պատկերված թևավոր ցլերը խորհրդանշում են Սարդարապատի ողջ մնացած հերոսներին, նրանք պահպանում են զանգակատունը, որը զոհված հերոսների սիմվոլիկ գերեզմանն է։
Մուտքի մոտ պատկերված թևավոր ցլերը խորհրդանշում են Սարդարապատի ողջ մնացած հերոսներին, նրանք պահպանում են զանգակատունը, որը զոհված հերոսների սիմվոլիկ գերեզմանն է։ - Sputnik Արմենիա
11/11
Մուտքի մոտ պատկերված թևավոր ցլերը խորհրդանշում են Սարդարապատի ողջ մնացած հերոսներին, նրանք պահպանում են զանգակատունը, որը զոհված հերոսների սիմվոլիկ գերեզմանն է։
1/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
2/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
3/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
4/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
5/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
6/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
7/11
Հինգ արծիվները խորհրդանշում են պայքարում ընկած ու խրոխտ թռչունների տեսքով հայրենի հող վերադարձած հերոսներին
8/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
9/11
«Սարդարապատ» ազգագրության պետական թանգարանում
10/11
Հուշահամալիրը բացվել է 1968 թվականին` Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի կապակցությամբ
11/11
Մուտքի մոտ պատկերված թևավոր ցլերը խորհրդանշում են Սարդարապատի ողջ մնացած հերոսներին, նրանք պահպանում են զանգակատունը, որը զոհված հերոսների սիմվոլիկ գերեզմանն է։

Հայաստանի ազգագրության պետական թանգարանի շենքը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով. նա կարևոր իմաստ է ներդրել կառույցի յուրաքանչյուր տարրի մեջ։ Մուտքի մոտ պատկերված թևավոր ցլերը խորհրդանշում են Սարդարապատի ողջ մնացած հերոսներին, նրանք պահպանում են զանգակատունը, որը զոհված հերոսների սիմվոլիկ գերեզմանն է։

«Հինգ արծիվները խորհրդանշում են պայքարում ընկած ու խրոխտ թռչունների տեսքով հայրենի հող վերադարձած հերոսներին»,- նշեց նա:

Համալիրի վերջին շինությունը` թանգարանի շենքն է, որը բացվել է Սարդարապատի ճակատամարտի 60-ամյակին: Սարդարապատի հերոսամարտի հետ մեկտեղ մարտեր էին ընթանում նաև Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, այդ ճակատամարտերը թանգարանում ներկայացված են առանձին սրահներում:

Թանգարանում կա նաև Սարդարապատի հերոսամարտը պատկերող տրամանկարը, որը ցույց է տալիս, թե ինչ տեսք ուներ մարտադաշտը: Բացի այդ, այստեղ կարելի է տեսնել նաև Աշոտ Հարությունյանի՝ գիպսից կերտած քանդակների մի խումբ, որը կոչվում է «Ֆիդայու երդումը»։

Русская версия

Լրահոս
0