00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցինկեր․ «Իսրայելական զենքի մատակարարումը Հայաստան կարող է իրականություն դառնալ»

© Sputnik / Karen YepremyanИерусалим, Израиль
Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-իսրայելական համագործակցությունը նոր թափ է հավաքում։ Կողմերը ցանկանում են ընդլայնել համագործակցության հնարավոր ուղղությունները։ Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան – Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը համոզված է, որ գործակցությունը կարող է զարգանալ ցանկացած ոլորտում, այդ թվում՝ ռազմական։

Ցինկերը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երկու պետությունների համագործակցության, «Հայաստան — Իսրայել» հասարակական համաժողովի, Ադրբեջանի «սև ցուցակի», Հայոց ցեղասպանության հարցում իսրայելցիների վերաբերմունքի, երկու ժողովուրդների նմանության մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս եք հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։

— Մենք միջազգային դիտորդների կարգավիճակում ներկա էինք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, մամուլի ասուլիս կազմակերպեցինք, որպեսզի ներկայացնենք մեր աշխատանքի արդյունքները։ Իմ խմբում ընդհանուր առմամբ տասը մարդ կար, բայց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սև ցուցակի մեջ է ներառել միայն ինձ, Էստոնիայի խորհրդարանի պատգամավորին և հունգարացի պրոֆեսորին։ Կարծում եմ, որ սև ցուցակի գոյությունը Ադրբեջանի խնդիրն է։ Ես գնացել եմ շարունակելու եմ գնալ Ղարաբաղ։ Այնտեղ ընկերներս են ապրում, այդ թվում՝ մանկության ընկերս՝ Պարգև Սրբազանը, որի հետ մենք ժամանակին ֆուտբոլ ենք խաղացել բակում (Ցինկերի մանկությունն ու պատանեկությունը Երևանում են անցել — խմբ․)։ Հիմա այդ ցուցակում 600 անուն կա, կարծում եմ՝ այնտեղ դեռ հազարավոր մարդիկ կհայտնվեն։ Ժամանակն է՝ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա, որ նման ցուցակները ոչինչ չեն փոխի․ մարդիկ կշարունակեն Ղարաբաղ այցելել։ Եվ այդ մարդկանց թիվն էլ հետզհետե կավելանա։

© из личного архиваԱլեքսանդր Ցինկեր
Экс-депутат Кнессета, сопредседатель общественного форума Армения-Израиль Александр Цинкер.  - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ցինկեր

- Ի՞նչ գնահատական կտաք հայ-իսրայելական հարաբերություններին։

— Հարաբերություններն անսովոր են, բայց վերջին տարվա ընթացքում դրական միտում է նկատվում, ինչը Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքի արդյունքն է։ Հայաստանի կողմից խումբը ղեկավարում է Արտակ Զաքարյանը (այժմ Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարարը — խմբ․), Իսրայելի կողմից՝ Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովը։ Նրանք շատ գործ են արել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Իհարկե, երկրների միջև ապրանքաշրշանառությունը դեռ շատ քիչ է, ցամաքային և ջրային սահմաններ չկան, միան ավիահաղորդակցությունն է գործարկվել, սակայն մենք կարող ենք համագործակցել նաև այլ ոլորտներում, որոնք մեծածավալ բեռնափոխադրումներ չեն պահանջում։ Օրինասկ՝ IT ոլորտը. Հայաստանում հիանալի ծրագրավորողներ կան, կամ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը՝ իսրայելական գիտական հայտնագործությունների կիրառմամբ։ Մենք կարող ենք համագործակցել ռազմական ոլորտում։

- Ռազմական ոլորտում շփման կետեր ունե՞ն մեր երկրները։

Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Элияху Иерушалмин - Sputnik Արմենիա
Իսրայելի դեսպան. «Հոգու խորքում հասկանում ենք հայ ժողովրդին»

— Այսօր շատ քիչ։ Գաղտնիք չէ, որ Իսրայելն աշխարհում ռազմական տեխնիկայի ամենախոշոր արտահանողներից է։ Ւնձ հաճախ են հարցնում իսրայելական զենքը Ադրբեջանին վաճառելու մասին, իսկ Հայաստանի հետ այդ ոլորոտում նման հարաբերություններ չունենք։ Հայաստանն այդպիսի առաջարկ արել է, բայց ինչպես փոխանցում էին հայկական ԶԼՄ-երը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը հայտնել էր, որ իսրայելական զենքը թանկ է, և Հայաստանը դա չի կարող իրեն թույլ տալ։ Եթե Իսրայելից առաջարկ եղել է, ուրեմն դեպի Հայաստան ռազմաարդյունաբերական տեխնիկայի մատակարարումը իրական է։ Ամենակարևորը ցանկություն հայտնելն է։

- Ե՞րբ է առաջացել «Հայաստան — Իսրայել» համաժողովը հիմնելու գաղափարը։

— Երբ ես Քնեսեթի պատգամավեր էի, 1999 թվականին հիմնեցի «Իսրայել- Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խումբը։ Նման խումբ ստեղծվեց նաև Հայաստանում։ Որոշ ժամանակ անց նոր մարդիկ, նոր պատգամավորներ եկան և ամեն ինչ նորից սկսեցին։ Այդպես շարունակվում էր մինչև վերջերս։ Այդ պատճառով գաղափար առաջացավ, միջխորհրդարականան բարեկամության խմբերին զուգահեռ հասարակական Ֆորում ստեղծել, որը մշտապես կաշխատի։Մեր խորհրդարանների խոսնակները հավանություն տվեցին այդ գաղափարին։ Իսրայելական կողմից Ֆորումի նախագահը ես եմ, հայկական կողմից՝ գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը։ Մենք 45 տարվա ծանոթներ ենք և հեշտ հասկանում ենք միմյանց։ Ֆորումի աշխատանքի շրջանակում արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել՝ երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սեպտեմբերի սկզբին Իսրայելի պատգամավորները, հասարակական գործիչներն ու գործարարները Հայաստան կժամանեն՝ համագործակցության իրենց նախագծերով և առաջարկներով։ Հուսով եմ՝ հայկական կողմն էլ առաջարկները կունենա։

Մեր երկրների միջև պետք է զարգացնել զբոսաշրջությունը, հատկապես ավիահաղորդակցման մեկնարկից հետո։ Մեր ժողովուրդները պետք է միմյանց մասին ավելի շատ բան իմանան։ Բացի այդ, Հայաստանում կարելի է լավ հանգիստ անցկացնել, տեսնել հինն ու ժամանակակիցը։ Իսրայելում ևս կարելի է տեսնել ոչ միայն 2000-ամյա պատմություն ունեցող տեսարժան վայրեր, այլ նաև այն, ինչ ստեղծվել է վերջին 70 տարվա ընթացքում։

- Ի՞նչն է իսրայելցիներին հետաքրքրում Հայաստանում։

Кварталы жилых домов в Восточном Иерусалиме - Sputnik Արմենիա
Իսրայելի հայերը. կյանք՝ երկու քարի արանքում

— Այսօր, օրինակ, Հայաստան են ժամանում էքստրեմալ զբոսաշրջությամբ հետաքրքրվող կանանց խմբերը։ Այդ պատճառող նույնիսկ դիվանագիտական աղմուկ բարձրացավ։ Իսրայելի և Հայաստանի դրոշներով խմբերը ոչ միայն Հայաստան էին այցելել, այլ նաև՝ Ղարաբաղ։ Ադրբեջանական կողմը բողոքի նոտա է հղել Իսրայելի արտգործնախարարությանը։

Իսրայելում, ի տարբերություն Հայաստանի, խաղատներն արգելված են։ Նրանք կարող են Հայաստան գալ՝ հանգստանալու և խաղատանը ժամանակ անցկացնելու: Իսրայելցիներին դուր կգա նաև հայկական խոհանոցն ու խմիչքը:

- Ինչո՞վ են նման մեր ժողովուրդները։

— Մեր ժողովուրդներն անցած դարում երկու ողբերգության միջով են անցել՝1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը։ Մենք հիշում ենք այդ մասին, և դա պետք է մեզ ավելի մտերմացնի։ Ցավոք սրտի, մեր նախաձեռնող խումբը չկարողացավ ավարտին հասցնել Իսրայելի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հասարարական հարցումը ցույց է տալիս, որ Իսրայելի բնակության ավելի քան 70%-ն ճանաչում է Ցեղասպանությունը։ Խորհրդարանը, որն ընտրողների ձայնն է ներկայացնում, պետք է մի կողմ թողնի քաղաքական և տնտեսական բոլոր խաղերն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա մեր հարաբերությունների զարգացման հերթական քայլը կլինի։

Դրա համար հարկավոր է զարգացնել մեր համագործակցությունը ՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղելով։ Որքան ավելի շատ հանդիպումներ, ցուցահանդեսներ, ստեղծագործական երեկոներ կազմակերպվեն Իսրայելում, և որքան ավելի շատ մարդ այցելի Հայաստան ու ծանոթանա երկրի պատմությանը, այնքան ավելի շատ մեր երկրում կիմանան Հայոց ցեղասպանության մասին։

Մեզ մտերմացնում է նաև «յուրահատուկ ԴՆԹ-ն»։ Թե՛ հայերը, թե՛ հրեաներն իրենց պատմության ընթացքում հայտնվել են օտար երկրնելում և ստիպված են եղել ամեն ինչ զրոյից սկսել։ Բայց մենք բազմաթիվ հայտնի մարդկանց գիտենք, մեր ազգերի ներկայացուցիչների, որոնց մեծ հաջողությունների են հասել և մեծ ճանաչում ստացել աշխարհի տարբեր երկրներում։

Русская версия

Լրահոս
0