Հայ աթլետները` Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ

© ARMNOC / Атлет Лилит Арутюнян
Атлет Лилит Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանն ու Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Աթլետիկայի Վրաստանի բաց առաջնության Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանն ու Էլլադա Ալավերդյանը Հարությունյանն առաջին տեղ զբաղեցրել է 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայք էջը։

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշեց, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել:

Այժմ մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:

 

Լրահոս
0