00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավիշայ Կոհեն. ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելուս համար

© Sputnik / Ани ЛипаритянАвишай Коэн
Авишай Коэн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելից ժամանած հայտնի ջազմեն Ավիշայ Կոհենն ու նրա եռյակը մայիսի 31-ին համերգով հանդես կգան Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Իսրայելցի ջազմեն, կոնտրաբաս, կոմպոզիտոր, երգիչ Ավիշայ Կոհենը իր եռյակի հետ մայիսի 31-ին համերգ կտա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Երաժշտի խոսքով` Հայաստանում վերջին անգամ նա համերգով հանդես է եկել 17 տարի առաջ։

«Ուրախ եմ կրկին այստեղ գտնվել։ Կկատարեմ հին ու նոր ստեղծագործություններ իմ երգացանկից։ Բացի այդ, համերգին մի շարք իմպրովիզներ կլինեն։ Խոստովանեմ. ինքս չգիտեմ, թե ինչ է լինելու»,- նշեց Կոհենը։

© Sputnik / Ани ЛипаритянԱվիշայ Կոհեն
Авишай Коэн - Sputnik Արմենիա
Ավիշայ Կոհեն

Ինչ վերաբերում է հայ ջազային երաժիշտներին, իսրայելցի հյուրը նշեց, որ ճանաչում է Տիգրան Համասյանին և հիանալի երաժիշտ համարում նրան։

«Փոքր տարիքում, նվագում էր Լոս Անջելեսի իմ շոուի ժամանակ։ Բացի այդ, ես ծանոթ եմ նաև System Of A Down ռոք խմբի արվեստին»,- ասաց ջազմենը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նրան ավելի շատ դուր գալիս` ձայնագրվել ստուդիայում թե նվագել բեմում, Կոհենն ասաց, որ երկրորդն ավելի մոտ է իրեն, քանի որ կենդանի համերգի ժամանակ այլ զգացողություններ ես ապրում։

«Երբեք երաժիշտներին ազգությամբ չեմ ընտրում, միշտ ընտրում եմ նրանց, ովքեր մոտ են ինձ հոգեպես»,- ասաց Կոհենը։

Իր նախասիրությունների մասին խոսելով՝ երաժիշտը պատասխանեց, որ սիրում է բնություն, մարդկանց և հանգստություն։

«Սիրում եմ ստեղծագործել։ Շատ կարևոր է ինձ համար տեսնել, որ մարդիկ երջանիկ են, երբ լսում են երաժշտությունս»,- նշեց նա։

Ինչպես խոստովանում է երաժիշտը, նրան գերագույն հաճույք է պատճառում դա։

Русская версия

Լրահոս
0