00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն արտահերթն ավարտեց հերթական սկանդալով

© Sputnik / Asatur YesayantsГолосование в Национальном собрании РА
Голосование в Национальном собрании РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ն հերթական սկանդալով այսօր ավարտեց արտահերթ նիստը։ Ընդդիմությունը բացահայտեց իշխանական կուսակցության ուրիշի փոխարեն քվեարկելու փորձը։

ԵՐԵՎԱՆ, 31 Մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ-ն այսօր սպառեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգը։ Երեկ առաջին ընթերցմամբ հաստատված նախագծերն այսօր ընդունվեցին նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Ինչպես և երեկ, այսօր ևս «Ծառուկյան դաշինք»-ը խիստ քննադատության ենթարկեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը, որով նախատեսվում է 20-ամյա մասնագիտական ստաժ ունեցող քննիչներին ու դատախազներին հնարավորություն ընձեռել 2017-ի հուլիսի 1-ից թոշակի անցնելու դեպքում ստանալ 427 000 դրամ կենսաթոշակ։

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ նիստը սկսվեց աղմկոտ քննարկումներով

«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այս հանգամանքը հիշեցրեց գիտնականների խղճուկ աշխատավարձերն ու թոշակները։

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու պիտի կրթական, գիտական համակարգերի ներկայացուցիչները ստանան շատ ցածր աշխատավարձ և թոշակ, իսկ քննիչներն ու դատավորները` 600, 700 հազար դրամ կենսաթոշակ։ Երբ որ այս ոլորտում կոռուպցիան ոչ միայն չի նվազում, այլ խայտառակ վիճակ է»,- ասաց Զոհրաբյանը։

«Ծառուկյան դաշինք»-ն ու «Ելք»-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին, բայց այն ընդունվեց` 61 կողմ, 35 դեմ ձայնով։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հայաստանյան ռադիոյի հասանելիությունը հասցնել սահմանամերձ համայնքներ` դրա համար ստեղծելով երեք նոր հանրապետական սփռմամբ ռադիոկայաններ։

Բուռն անցավ նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացահայտեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստիպված եղավ վերաքվեարկություն անցկացնել։

Նախագիծն ընդունվեց։ ԱԺ-ը արտահերթ նիստ կգումարի նաև հաջորդ շաբաթ` հունիսի 8-ին։

 

Լրահոս
0