Պաշտոնից ազատվեց ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետը

© Sputnik / Aram Nersesyan / Ереванский госпиталь "Мурацан"
Ереванский госпиталь Мурацан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից:

ԵՐԵՎԱՆ, 31 Մայիս — Sputnik. ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի պաշտոնը թափուր է. Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը։

«Ազատման պատճառը ծառայողական խնդիրներն են, նա տեղափոխվել է կադրերի ռեզերվ», — ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արամ Ասատուրյանի ազատման հրամանը եղել է դեռևս մայիսի առաջին տասնօրյակում։ ՀՀ ԶՈւ բուժծառայության պետը հայտնեց, որ հոսպիտալի նոր պետ դեռ նշանակված չէ, կան թեկնածուներ, որոնցից կընտրվի լավագույնը։

Լրահոս
0