«Հրազդան» մարզադաշտում ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է

© Photo : official site of the FFA / Стадион "Раздан"
Стадион Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձին:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երևան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին և հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա տեղադրված»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն հիշեցնում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված, ըստ որի` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվող անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր իրականացնելու համար:

Լրահոս
0