00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սահմանադրական դատարանի նախագահը կդառնա ՀՀ նախագա՞հ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 31-ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ նախագա՞հ

Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին:

Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գագիկ Հարությունյան. ԿԸՀ-ի որոշումը բեկանելու հիմք չկար

Իշխանական վերնախավում քննարկվում է 2018 թվականին Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակել-ընտրելու հարցը: ՍԴ նախագահն այն ժամանակ կդառնա 70 տարեկան, այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ ունի, նաև անկուսակցական է, ինչը պարտադիր է նախագահի պաշտոնում նշանակվելու համար:

Ճիշտ է, նոր Սահմանադրությամբ սահմանափակ են ՀՀ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես ասում են, ոչ թե պաշտոնն է զարդարում մարդուն, այլ մարդը պաշտոնը:

«Ժամանակ». Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել

Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել։

Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» - Sputnik Արմենիա
Բավրայի մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվել են

Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պարտադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրականացնողը «Էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահանջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելը՝ 12 հազար դրամ։

Այս ընկերությունը կապվում է օրերս Բավրայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ։ Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ հուսով են, այլեւս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածների համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից:

«Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանի ուշագրավ ակնարկները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշագրավ ակնարկներ է արել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, երբ հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատել էին Ադրբեջանին, Նալբանդյանն ասել է, թե այս իրավիճակում միջնորդները նաև պետք է կոնկրետ գործողությունների դիմեն:

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Մադրիդ

Սակայն նա չի մանրամասնել, թե նման իրավիճակում կոնկրետ ի՞նչ գործողություններ կարող են անել համանախագահ երկրները: Համենայնդեպս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի մեջ չեն մտնում պատժիչ գործողությունները, բայց նրանք կարող են ստիպել կողմերին ստորագրել հակամարտության կարգավորման փաստաթուղթն ու երկու երկրների միջև անվտանգության գոտի հանդիսացող տարածքում խաղաղապահներ տեղակայել: Այս դեպքում արդեն Ադրբեջանը չի համարձակվի խախտել հրադադարի ռեժիմը, իսկ եթե կրակոց արձակի, դա կլինի ուղղված միջազգային հանրությանը: Մինչ այդ Նալբանդյանն ասել է, թե Հայաստանը միշտ պատրաստ է և՛ նախարարների, և՛ նախագահների մակարդակով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներին:

«Ժամանակ».Վարչապետի՝ մեդիայի հետ աշխատանքների գծով նոր խորհրդականի անունը հայտնի է

Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել: Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թափուր տեղի համալրում է սպասվում:

Арам Араратян - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի

Մասնավորապես, հնարավոր է առաջիկայում վարչապետի՝ մեդիայի հետ աշխատանքների գծով խորհրդական նշանակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանը: Նա կա¬ռավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1:

Լրահոս
0